Երբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ LVMH-ի նախագահ Բեռնար Արնոն սեպտեմբերին այցելեց Շանհայ, շատերը սպասում էին սովորական երթուղուն, որը պետք է անցներ Louis Vuitton-ի, Dior-ի և LVMH-ի այլ ապրանքանիշերի խանութներով՝ քաղաքի հեղինակավոր առևտրի կենտրոններում: Սակայն Արնոն անսպասելի բան արեց. նա գնումներ կատարեց չինական ապրանքանիշերից, հաղորդում է Bloomberg-ը:
Նոր Qiantan Taikoo Li առևտրի կենտրոնում նա այցելել է Songmont մինիմալիստական կաշվե իրերի ապրանքանիշ, որտեղ գնել է երկու պայուսակ: Արնոն նաև կանգ է առռել Laopu Gold-ում՝ տեղական արտադրության զարդերի ապրանքանի խանութում, որը գտնվում է Cartier-ի և Van Cleef & Arpels-ի կողքին, և այնտեղ անցկացրել մոտ կես ժամ՝ անվանելով զարդերը «նրբագեղ» և «հետաքրքիր»:
Ժեստը խորհրդանշական էր. ժամանակակից շքեղության ձևավորմանը նպաստած ընկերության ղեկավարը այժմ հետաքրքրություն է ցուցաբերում այն ապրանքանիշերի նկատմամբ, որոնք կարող են դառնալ արդյունաբերության ապագան Չինաստանում:
Չինական ապրանքանիշերը թափ են հավաքում
Չինաստանի տնտեսությունը դանդաղում է, և արտասահմանյան պրեմիում ապրանքանիշերի պահանջարկը լճանում է: Դրա փոխարեն տեղական սպառողները դիմում են տեղական ապրանքանիշերին: Առցանց հարթակները կարևոր դեր են խաղացել դրանց աճի մեջ. վերջին երկու տարիների ընթացքում ձեռքի պայուսակների, հագուստի, օծանելիքի, կոսմետիկայի և զարդերի ոլորտներում հինգ չինական ապրանքանիշեր վաճառքի աճով գերազանցել են յոթ օտարերկրյա մրցակիցների։
Laopu Gold-ի առցանց վաճառքը տարվա առաջին երեք եռամսյակներում աճել է ավելի քան 1000%-ով՝ նախորդ երկու տարվա համեմատ։
Songmont ձեռքի պայուսակների վաճառքը աճել է մոտ 90%-ով, մինչդեռ Gucci-ի առցանց վաճառքը Չինաստանում նվազել է ավելի քան 50%-ով, իսկ Michael Kors-ինը՝ 40%-ով։ Աշխարհի ամենամեծ հարթակում՝ Tmall-ում, որոշ չինական ապրանքանիշեր եկամուտներով գերազանցում են օտարերկրյա ապրանքանիշերին. հոկտեմբեր ամսին ավարտված 12 ամիսների ընթացքում Laopu Gold-ը վաճառել է 630 միլիոն դոլարի ապրանքներ, Van Cleef & Arpels-ը՝ 57 միլիոն դոլարի, իսկ Mao Geping-ը՝ 125 միլիոն դոլարի՝ ավելի քան կրկնապատկելով Bobbi Brown-ի վաճառքը։
Գինը ամեն ինչ չէ, պատմությունն է կարևոր
Չինական ապրանքանիշերը կառուցում են եզակի ապրանքանիշային տիեզերքներ և շեշտը դնում են պատմությունների վրա՝ գնից վեր։ Օրինակ՝ Songmont-ը հենվում է արևելյան գեղագիտության և գեղագրության վրա, մինչդեռ To Summer օծանելիքի ապրանքանիշը օգտագործում է ավանդական բաղադրիչներ, ինչպիսիք են թեյը, օսմանտուսը և չորացրած նարնջի կեղևը: ICICLE-ը ոգեշնչված է կոնֆուցիական ներդաշնակության և զսպվածության իդեալով։
Այս ռազմավարությունը հատկապես արդյունավետ է առցանց. Songmont-ը գործարկել է քաղաքային կանանց կյանքի մասին փոդքասթ՝ կենտրոնանալով ինքնահարգանքի և բազմազան կենսական արժեքների վրա, այլ ոչ թե սոցիալական կարգավիճակի։
Մարտահրավերներ և հեռանկարներ
Չնայած չինական ապրանքանիշերը տպավորիչ աճ են ցույց տալիս, նրանց շուկայական մասնաբաժինը մնում է փոքր: Արևմտյան խոշոր ապրանքանիշերը դեռևս կազմում են Չինաստանի անձնական շքեղության շուկայի մոտ 63%-ը: Տնտեսական դժվարությունները կարող են դանդաղեցնել աճը, քանի որ շքեղության շուկան պահանջում է աճող եկամուտներ և ընդլայնվող միջին խավ՝ ծաղկելու համար։
Այնուամենայնիվ, չինական ապրանքանիշերն արդեն սկսում են գրավել համաշխարհային գնորդների ուշադրությունը: Երիտասարդ սպառողները փնտրում են եզակի ապրանքներ, որոնք համապատասխանում են իրենց մշակութային համատեքստին, այլ ոչ թե միայն արևմտյան ապրանքանիշերի լոգոներին։
Չինական շքեղության շուկան փոխվում է. տեղական ապրանքանիշերը ցուցադրում են բարձր որակ, մշակութային եզակիություն և աճող ժողովրդականություն, մինչդեռ օտարերկրյա խաղացողները բախվում են պահանջարկի նվազմանը։ Քանի որ սպառողները դառնում են ավելի պահանջկոտ, Չինաստանում շքեղության ապագան ավելի ու ավելի է ձևավորվում երկրի ներսում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»