Եթե կարծում էիք, որ փողը մարդկանց ավելի իմաստուն է դարձնում, կրկին մտածեք։ Սոցիալական ցանցերում միլիոնատերերն ու միլիարդատերերը ապացուցել են, որ հարստությունը միշտ չէ, որ համապատասխանում է առողջ բանականությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կյանքի, փողի և դաստիարակության վերաբերյալ խորհուրդներին։
Ինֆլուենսեր Բեքա Բլումը, որին անվանում են «RichTok-ի թագուհի», հայտնի է իր 500,000 դոլարից ավելի շքեղ գնումներով և սոցիալական ցանցերում շքեղ ներկայությամբ, վերջերս հայտնվել է առցանց վեճի կենտրոնում։ Նա կիսվել է իր մտքերով հարաբերություններում տղամարդկանց և կանանց միջև ֆինանսական հավասարության վերաբերյալ՝ առաջացնելով քննադատության ալիք։
«Ահա, թե ինչ չեն հասկանում տղամարդիկ հավասարության մասին. դուք կարծում եք, որ հավասարությունը պարզապես հաշիվը բաժանելն է»,-ասել է Բլումը իր 6.2 միլիոն հետևորդներին։ «Կանայք ապրում են մի հասարակությունում, որտեղ հավասարություն երբեք գոյություն չի ունեցել։ Կանայք դեռևս մոտ 20%-ով պակաս են վաստակում, քան տղամարդիկ նույն աշխատանքի համար»։ Այսպիսով, երբ դուք առաջարկում եք ծախսերը բաժանել 50/50, իմացեք սա. այդ 50%-ը նրա համար ավելի արժեքավոր է, քան ձեզ համար»։
Սան Ֆրանցիսկոյի բնիկ Բլումը սեպտեմբերին ամուսնացել է ինժեներ Դեյվիդ Փաուելի հետ՝ Կոմո լճում շքեղ հարսանիքով, որը գնահատվում է 4 միլիոն դոլար։ Իր «դասախոսության» մեջ նա նաև նշել է, որ իր ամուսինը «վճարում է բոլոր հաշիվները», որոնք նա համարում է «անհրաժեշտ նվազագույնը»։ Նա նաև պնդել է, որ կանայք ամսական մոտ 400 դոլար են ծախսում կոսմետիկ միջամտությունների վրա՝ գեղեցկության չափանիշներին համապատասխանելու համար, և նաև ավելի հավանական է, որ ենթարկվեն սեռական բռնության։
Այնուամենայնիվ, առցանց քննադատները կենտրոնացել են նրա ֆինանսական վիճակի վրա՝ մերժելով նրա փաստարկները։ «Ես չեմ ուզում, որ այս միլիարդատերը ինձ հավասարության մասին դասախոսություն կասի», - գրել են մեկնաբանները։ «Ճիշտ ուղերձ, սխալ մարդ», - ավելացրել են մյուսները։
Բայց Բլումը միայն սառցաբեկորի գագաթն է։ RichTok-ում այլ հարուստ կանայք նույնպես կիսվում են «արժեքավոր» կյանքի խորհուրդներով, որոնք շփոթեցնում են «սովորական մարդկանց».
• Բեյլի Դեյթոնը՝ ինքնահռչակ շքեղ ապրելակերպի գուրու, խոստովանել է, որ վարձել է երեք դայակ՝ իր երկու երեխաների խնամքի համար։ Հետևորդները պատասխանել են. «Դա արդեն ծնող լինել չի նշանակում դա»։
• COHouswife-ը, հարուստ տղամարդու հետ ամուսնացած ինֆլուենսերը, խորհուրդ է տալիս միշտ ներկայանալի լինել տանը, այդ թվում՝ կոշիկներ կրել։ Մեկնաբանները նշել են. «Հարստությունը ≠ մշտապես պատրաստ լինել տեսակցությունների։ Շատ հարուստ մարդիկ դա չեն անում»։
• Բրիաննա Օուենը՝ կատակերգու Գարի Օուենի կինը, կիսվել է իր «կյանքի հնարքով». անձնական ինքնաթիռով թռչել միայն երեխայի հետ՝ հիստերիայից խուսափելու համար։ Օգտատերերը հեգնանքով պատասխանել են. «Մեզանից ոչ բոլորն են ծնվել միլիարդատեր ամուսնու հետ»։
• Աերելի Չակոնը նախընտրում է նստել վարորդի հետևի նստատեղին, այլ ոչ թե վարել կամ ուղևոր լինել։ Մեկնաբանները սա համարել են փչացած վարքագիծ։
• Նիա Չին կատակով բացահայտել է, որ ամուսնու ուշադրությունը գրավում է թանկարժեք նվերների, այլ ոչ թե անձնական շփման միջոցով. «Ես կցանկանայի, որ նա երբեք չաշխատեր, և մենք ապրեինք ստվարաթղթե տուփի մեջ, բայց նվերներն էլ լավն են»։
Լուսանկարը՝ Stephane Cardinale - Corbis/Corbis via Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար