Սոցիալական ցանցերում տան դեկորի սիրահարները ոգեշնչվում են ամերիկյան Ralph Lauren նորաձևության ապրանքանիշի նոստալգիկ գեղագիտությունից։
Fortune-ի տվյալներով՝ TikTok-ում և Instagram-ում «Ralph Lauren Christmas» արտահայտության որոնումները տարեցտարի աճել են ավելի քան 600%-ով, մինչդեռ Etsy-ում որոնումները աճել են 180%-ով, իսկ Google Trends-ը հայտնում է «ժողովրդականության աննախադեպ աճի մասին»։
«Որոնման արդյունքները ենթադրում են, որ միտումը դուրս է եկել նիշայինից դեպի հիմնական մասշտաբ՝ անցնելով ամենօրյա տոնական պլանավորման», - նշել է ListenFirst-ի գլխավոր մարքեթինգի տնօրեն Չեյս Վարգան։
Ralph Lauren-ի գեղագիտությունը միայն սովորական Սուրբ Ծննդյան գույներն ու նախշերը չեն։ Այն դասական դեկորի ավելի նուրբ մեկնաբանություն է՝ խորը ձմեռային երանգներ, դասական վանդակավոր կտորներ, փափուկ թավշյա գործվածքներ և փայլուն ոսկեգույն շեշտադրումներ։ Այս ամենը ստեղծում է իսկապես ձմեռային տոնական մթնոլորտ։
Եթե ցանկանում եք վերստեղծել Ralph Lauren-ի տոնական ոճը, սկսեք կարմիր շոտլանդական կտորից՝ ավանդական շոտլանդական նախշ՝ ուղիղ անկյան տակ հատվող սիմետրիկ շերտերով։
Գունային սխեման պետք է լինի հարուստ և զուսպ՝ մուգ կանաչ, բորդո, կապույտ և կարմիրի հարուստ երանգներ։
Մանրամասները կարևոր են. պղնձե զարդարանքները, ինչպիսիք են շրջանակները կամ մոմակալները, ստեղծում են տաք և հարմարավետ մթնոլորտ: Վինտաժային դեկորը, հնաոճ արձանիկները, ներկված հուշանվերները, դասական ընկույզի կոտրիչները կամ տատիկի տունը հիշեցնող ապակե իրերը լրացնում են մտերմության զգացողությունը:
Եվ, իհարկե, մի մոռացեք Ռալֆ Լորենի հայտնի արջուկի մասին. խաղալիքները, բարձերը, ծածկոցները կամ բազմոցի վրա դրված փափուկ խաղալիք կենդանին կավելացնեն տոնական հմայք:
«Ռալֆ Լորենի Սուրբ Ծնունդ» միտումը համատեղում է նոստալգիան ժամանակակից ամերիկյան շքեղության հետ՝ ձեր տունը վերածելով տոների համար ոճային և հարմարավետ տարածքի:
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ