«Միսս Անգլիա» թագադրված առաջին բացահայտ նույնասեռական կինը ասել է, որ «երկար չի մտածել» գեղեցկության մրցույթում իր սեռական կողմնորոշման մասին խոսելու մասին, գրում է The Times-ը։
Լեսթերշիրից երաժշտական թատրոնի 20-ամյա ուսանողուհի Գրեյս Ռիչարդսոնը հաջորդ տարի կներկայացնի Անգլիան «Միսս Աշխարհ» մրցույթի եզրափակիչ փուլում։
Նա խոսել է գեղեցկության մրցույթում լեսբուհիների համար ճանապարհ բացելու իր հպարտության մասին։
Նա ասել է. «Ես անպայման այդ զրույցներն ունեցել եմ իմ ընկերների և ընտանիքի հետ՝ անկախ նրանից, թե պետք է դա նշեմ, թե ոչ։ Իմ զուգընկերուհին գալիս էր յուրաքանչյուր միջոցառման, այնպես որ դա մի տեսակ ակնհայտ էր։ Շատ ուշադիր նայելու կարիք չկար։ Ես երկար չեմ մտածել հարցազրույցի ժամանակ դրա մասին խոսելու մասին»։
Մրցույթի սկզբնական փուլերում նրան հարցրել են կյանքում իր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերների մասին։ Նա ասել է. «Առաջին բանը, որի մասին ես մտածեցի, դպրոցում ծաղրելն էր, երբ ես բացահայտեցի իմ ինքնությունը»։
Նա ավելացրել է. «Ես այն չեմ, ինչ կարող եք ակնկալել որպես կարծրատիպային գեյ կին: Երբ 14 տարեկան էի, սկսեցի ինքս ինձ կասկածի տակ դնել: Ես նման չէի մյուս աղջիկներին: Ես սիրահարվածություն չէի զգում տղաների հանդեպ: Ես պատմեցի իմ ընտանիքին և ընկերներին և գրառումներ արեցի սոցիալական ցանցերում իմ անձնական էջերում: Բայց երբ վերադարձա դպրոց, որոշ մարդիկ պարզապես չընդունեցին դա:
Երբ հարցազրույցի ժամանակ ինձ հարցրին՝ արդյոք որևէ դժվարության հանդիպե՞լ եմ, ես ուզում էի խոսել դրա մասին, քանի որ ուզում էի բացասականը վերածել դրական բանի»:
Ոստիկանության նախկին սերժանտի և գրադարանավարի դուստր Ռիչարդսոնը սովորում է Լեսթերի կատարողական արվեստների քոլեջի վերջին կուրսում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը09:00, 24 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 նոյեմբերի
Տոնածառի խաղալիքի համար՝ 69, մեղրի համար՝ 17 ֆունտ․ Մեծ Բրիտանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառը սկանդալի կենտրոնում է հայտնվել22:30, 23 նոյեմբերի
GTA 6-ը կարող է կործանել հարաբերությունները․ տղամարդիկ պատրաստվում են 10 օր անընդմեջ խաղալ, կանայք՝ զայրացած են21:15, 23 նոյեմբերի
«Ես հաստատ սողուն չեմ»․ ամերիկացի քաղաքական գործիչը պատասխանել է տարօրինակ ժեստի պատճառով տարածված խելահեղ դավադրության տեսություններին20:21, 23 նոյեմբերի
Ջեյմս Բոնդի դաստակն առանց ժամացույցի է․ Omega-ի և Jaeger-LeCoultre-ի պայքարը նոր գործակալ 007-ի համար թեժանում է19:18, 23 նոյեմբերի
Նապոլեոնի հիմնադրած ամրոցում հասունացած պանիրը ճանաչվել է աշխարհում լավագույնը․ այն երկու տարի պահվել է նախկին ռազմական ամրոցի նկուղներում18:30, 23 նոյեմբերի
Մի անուն, և ընկերական երեկոն այլևս նույնը չէ․ «Անունը»՝ Մալյանի թատրոնի բեմում16:16, 23 նոյեմբերի
Տղամարդիկ վճարում են GTA 6-ի հերոսուհու AI կրկնօրինակների հետ վիրտուալ ժամադրությունների համար․ ստեղծողները ամսական վաստակում են մինչև 40 հազար դոլար15:45, 23 նոյեմբերի
Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ ֆիլմը կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից (ֆոտո)15:25, 23 նոյեմբերի
«Վիկինգը»՝ գաղտնի անցյալով․ Շվեդիայի քաղաքապետարանի ղեկավարը նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը