Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի պրեմիում դասի Pullman բրենդը եւ «Տեխնոտուն» ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի 13-ին գործընկերներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էին Pullman Living and Residences Yerevan-ի պրեմիում դասի ցուցասրահի (showroom) բացմանը։

Ցուցասրահի բացումը ներկաներին հնարավորություն տվեց ոչ միայն պատկերացում կազմել բնակելի տարածքների մասին, այլեւ ծանոթանալ Pullman-ի փիլիսոփայությանը՝ բարձրորակ նյութեր, եվրոպական դիզայն, հանգիստ երանգներ եւ մտածված մթնոլորտ։ Միջոցառման տեղն ու ժամն այնպես էր ընտրվել էր այնպես, որ հյուրերը կարողանային գնահատել համալիրի բարձր դիրքի առավելությունները՝ վայելելով մայրամուտը։

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ առաջին անգամ Երեւանում միջազգային հյուրանոցային չափանիշները ներկայացվում են բնակելի համալիրի ձեւաչափով։ Pullman-ը, միջազգային հյուրընկալության իր փորձը տեղափոխելով բնակելի ոլորտ, խոշոր համաշխարհային քաղաքների՝ Փարիզի, Լոնդոնի, Դուբայի եւ Սինգապուրի փորձն ու էներգիան բերում է Երեւան։ Արդյունքում մայրաքաղաքում ձեւավորվում է բարձրակարգ ապրելակերպի նոր մոդել՝ միջազգային հյուրանոցային սպասարկման չափանիշներին համապատասխան կառուցված բնակելի համալիրի տեսքով։

Pullman Living and Residences Yerevan-ը զբաղեցնում է շուրջ 20 հազար քմ տարածք, որի միայն 20 տոկոսն է կառուցապատված, իսկ մնացած մասը նախատեսված է կանաչ գոտիների եւ հանգստի ենթակառուցվածքների համար։ Նախագիծը գտնվում է շինարարության ակտիվ փուլում, եւ այս պահին արդեն կառուցվել է 15 վերգետնյա հարկ։

Վրաստանում եւ ԱՊՀ երկրներում Accor խմբի գործառնությունների գծով փոխնախագահ Արոն Լիբինսոնը համալիրի ապագա բնակիչներին եւ հյուրերին ծանոթացրեց Pullman բրենդի ստեղծման պատմությանը՝ նշելով, որ 19-րդ դարում Ջորջ Փուլմանը ստեղծեց լյուքս դասի վագոնի գաղափարը, որը ժամանակի ընթացքում դարձավ հարմարավետ ճանապարհորդության խորհրդանիշ։

«Pullman անվանումը մի ամբողջ դարաշրջան է ներկայացնում հյուրընկալության ոլորտում։ Accor խմբի համար Pullman-ը բացառիկ նշանակություն ունեցող բրենդ է՝ նույնիսկ այն պարագայում, երբ ընկերությունն ունի շուրջ քառասուն միջազգային ճանաչում ունեցող անուններ, այդ թվում Raffles-ը, Fairmont-ը եւ Երեւանում արդեն գործող ibis-ը։

Pullman-ն առանձնանում է իր պատմական ժառանգությամբ եւ ոլորտի զարգացման վրա ազդեցությամբ: Հպարտ եմ, որ Երեւանում կյանքի է կոչվում այս բացառիկ նախագիծը այս բրենդի ներքո, որը միավորում է հյուրանոցն ու բրենդավորված բնակարանները։ Այն սահմանում է բնակության եւ հյուրընկալության նոր չափանիշներ՝ թե՛ որակի, թե՛ ճարտարապետական լուծումների առումով»,– ասաց Արոն Լիբինսոնը:

Accor խմբի ներկայացուցիչը նաեւ շնորհակալություն հայտնեց նախագծի զարգացման գործընթացում ներգրավված թիմին՝ նշելով, որ այստեղ ձեւավորվում է քաղաքային նոր առանցք՝ տպավորիչ տեսարաններով․«Նախագիծը մեծ հաջողություն կունենա, իսկ ներդրողները եւ բնակիչները կօգտվեն սեփականատերերի ակումբի եւ հատուկ արտոնությունների բոլոր հնարավորություններից»։

Նրա համոզմամբ՝ նման մասշտաբի նախագծերի ազդեցությունը մեծ է երկրի բիզնես մշակույթի եւ տնտեսության վրա։ «Բարձրակարգ բնակելի համալիրի եւ հյուրանոցային ենթակառուցվածքի համադրումը նպաստում է ճանապարհորդության եւ կյանքի որակի ընկալման փոփոխությանը՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ թե՛ գործարար, թե՛ զբոսաշրջային այցերի դեպքում։ Հայաստանում նման նախագծերը բարձրացնում են ճանապարհորդների ակնկալիքները եւ խթանում քաղաքային հյուրանոցային միջավայրի զարգացումը։ Պրեմիում սեգմենտը երկրում աստիճանաբար զարգանում է նոր որակական մակարդակով, որտեղ առաջնային է դառնում ոչ միայն գույքի սեփականությունը, այլեւ միջազգային համայնքին պատկանելու զգացողությունը՝ լյուքսը վերածելով կենսակերպի»,- նշեց Արոն Լիբինսոնը։

Միջոցառման ընթացքում ապագա բնակիչներին տրամադրվեցին Accor-ի հավատարմության ծրագրի Պլատինե կարգավիճակի քարտեր, որոնք ներառում են տարբեր արտոնություններ եւ համաշխարհային ճանապարհորդության հնարավորություններ: Ծրագրի շրջանակում սեփականատերերը ստանում են՝ Accor Live Limitless ծրագրի PLATINUM կարգավիճակ, VIP ամրագրման սպասարկում, որը աջակցում է ճանապարհորդությունների պլանավորմանը Accor խմբի հյուրանոցների եւ հանգստավայրերի գլոբալ ցանցում, սենյակի կարգի անվճար բարձրացում՝ աշխարհի ավելի քան 5,700 հյուրանոցներում եւ հանգստավայրերում, 20% զեղչ լավագույն հասանելի սակագնից՝ մասնակից Accor հյուրանոցներում եւ հանգստավայրերում ամբողջ աշխարհում, տեղում տրամադրվող այլ առավելություններ եւ արտոնություններ։
Սա նշանակում է, որ Pullman Living and Residences Yerevan–ի բնակիչ դառնալը ենթադրում է ոչ միայն անշարժ գույքի ձեռքբերում, այլեւ մասնակիցը դառնալ Accor-ի միջազգային համայնքի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել