«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Pullman Living and Residences Yerevan-ը ապագա բնակիչներին ներկայացրեց բնակելի համալիրի showroom-ը

19:30, 16 դեկտեմբերի

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի պրեմիում դասի Pullman բրենդը եւ «Տեխնոտուն» ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի 13-ին գործընկերներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էին Pullman Living and Residences Yerevan-ի պրեմիում դասի ցուցասրահի (showroom) բացմանը։

Majestic agency Pullman 13_12_2025 – 0011.jpg (62 KB)

Ցուցասրահի բացումը ներկաներին հնարավորություն տվեց ոչ միայն պատկերացում կազմել բնակելի տարածքների մասին, այլեւ ծանոթանալ Pullman-ի փիլիսոփայությանը՝ բարձրորակ նյութեր, եվրոպական դիզայն, հանգիստ երանգներ եւ մտածված մթնոլորտ։ Միջոցառման տեղն ու ժամն այնպես էր ընտրվել էր այնպես, որ հյուրերը կարողանային գնահատել համալիրի բարձր դիրքի առավելությունները՝ վայելելով մայրամուտը։

Majestic agency Pullman 13_12_2025 – 0027.jpg (55 KB)

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ առաջին անգամ Երեւանում միջազգային հյուրանոցային չափանիշները ներկայացվում են բնակելի համալիրի ձեւաչափով։ Pullman-ը, միջազգային հյուրընկալության իր փորձը տեղափոխելով բնակելի ոլորտ, խոշոր համաշխարհային քաղաքների՝ Փարիզի, Լոնդոնի, Դուբայի եւ Սինգապուրի փորձն ու էներգիան բերում է Երեւան։ Արդյունքում մայրաքաղաքում ձեւավորվում է բարձրակարգ ապրելակերպի նոր մոդել՝ միջազգային հյուրանոցային սպասարկման չափանիշներին համապատասխան կառուցված բնակելի համալիրի տեսքով։

Majestic agency Pullman 13_12_2025 – 0033.jpg (55 KB)

Pullman Living and Residences Yerevan-ը զբաղեցնում է շուրջ 20 հազար քմ տարածք, որի միայն 20 տոկոսն է կառուցապատված, իսկ մնացած մասը նախատեսված է կանաչ գոտիների եւ հանգստի ենթակառուցվածքների համար։ Նախագիծը գտնվում է շինարարության ակտիվ փուլում, եւ այս պահին արդեն կառուցվել է 15 վերգետնյա հարկ։

Majestic agency Pullman 13_12_2025 – 0110.jpg (47 KB)

Վրաստանում եւ ԱՊՀ երկրներում Accor խմբի գործառնությունների գծով փոխնախագահ Արոն Լիբինսոնը համալիրի ապագա բնակիչներին եւ հյուրերին ծանոթացրեց Pullman բրենդի ստեղծման պատմությանը՝ նշելով, որ 19-րդ դարում Ջորջ Փուլմանը ստեղծեց լյուքս դասի վագոնի գաղափարը, որը ժամանակի ընթացքում դարձավ հարմարավետ ճանապարհորդության խորհրդանիշ։

Majestic agency Pullman 13_12_2025 – 0148.jpg (53 KB)

«Pullman անվանումը մի ամբողջ դարաշրջան է ներկայացնում հյուրընկալության ոլորտում։ Accor խմբի համար Pullman-ը բացառիկ նշանակություն ունեցող բրենդ է՝ նույնիսկ այն պարագայում, երբ ընկերությունն ունի շուրջ քառասուն միջազգային ճանաչում ունեցող անուններ, այդ թվում Raffles-ը, Fairmont-ը եւ Երեւանում արդեն գործող ibis-ը։ 

Majestic agency Pullman 13_12_2025 – 0153.jpg (48 KB)

Pullman-ն առանձնանում է իր պատմական ժառանգությամբ եւ ոլորտի զարգացման վրա ազդեցությամբ: Հպարտ եմ, որ Երեւանում կյանքի է կոչվում այս բացառիկ նախագիծը այս բրենդի ներքո, որը միավորում է հյուրանոցն ու բրենդավորված բնակարանները։ Այն սահմանում է բնակության եւ հյուրընկալության նոր չափանիշներ՝ թե՛ որակի, թե՛ ճարտարապետական լուծումների առումով»,– ասաց Արոն Լիբինսոնը:

Majestic agency Pullman 13_12_2025 – 0202.jpg (35 KB)

Accor խմբի ներկայացուցիչը նաեւ շնորհակալություն հայտնեց նախագծի զարգացման գործընթացում ներգրավված թիմին՝ նշելով, որ այստեղ ձեւավորվում է քաղաքային նոր առանցք՝ տպավորիչ տեսարաններով․«Նախագիծը մեծ հաջողություն կունենա, իսկ ներդրողները եւ բնակիչները կօգտվեն սեփականատերերի ակումբի եւ հատուկ արտոնությունների բոլոր հնարավորություններից»։

Majestic agency Pullman 13_12_2025 – 0211.jpg (43 KB)

Նրա համոզմամբ՝ նման մասշտաբի նախագծերի ազդեցությունը մեծ է երկրի բիզնես մշակույթի եւ տնտեսության վրա։  «Բարձրակարգ բնակելի համալիրի եւ հյուրանոցային ենթակառուցվածքի համադրումը նպաստում է ճանապարհորդության եւ կյանքի որակի ընկալման փոփոխությանը՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ թե՛ գործարար, թե՛ զբոսաշրջային այցերի դեպքում։ Հայաստանում նման նախագծերը բարձրացնում են ճանապարհորդների ակնկալիքները եւ խթանում քաղաքային հյուրանոցային միջավայրի զարգացումը։ Պրեմիում սեգմենտը երկրում աստիճանաբար զարգանում է նոր որակական մակարդակով, որտեղ առաջնային է դառնում ոչ միայն գույքի սեփականությունը, այլեւ միջազգային համայնքին պատկանելու զգացողությունը՝ լյուքսը վերածելով կենսակերպի»,- նշեց Արոն Լիբինսոնը։

Majestic agency Pullman 13_12_2025 – 0216.jpg (41 KB)

Միջոցառման ընթացքում ապագա բնակիչներին տրամադրվեցին Accor-ի հավատարմության ծրագրի Պլատինե կարգավիճակի քարտեր, որոնք ներառում են տարբեր արտոնություններ եւ համաշխարհային ճանապարհորդության հնարավորություններ: Ծրագրի շրջանակում սեփականատերերը ստանում են՝ Accor Live Limitless ծրագրի PLATINUM կարգավիճակ, VIP ամրագրման սպասարկում, որը աջակցում է ճանապարհորդությունների պլանավորմանը Accor խմբի հյուրանոցների եւ հանգստավայրերի գլոբալ ցանցում, սենյակի կարգի անվճար բարձրացում՝ աշխարհի ավելի քան 5,700 հյուրանոցներում եւ հանգստավայրերում, 20% զեղչ լավագույն հասանելի սակագնից՝ մասնակից Accor հյուրանոցներում եւ հանգստավայրերում ամբողջ աշխարհում, տեղում տրամադրվող այլ առավելություններ եւ արտոնություններ։

Սա նշանակում է, որ Pullman Living and Residences Yerevan–ի բնակիչ դառնալը ենթադրում է ոչ միայն անշարժ գույքի ձեռքբերում, այլեւ մասնակիցը դառնալ Accor-ի միջազգային համայնքի: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search