Մինչ մեր ընթերցողները ամանորյա թոհուբոհի մեջ են, մենք որոշել ենք օգնել նրանց` առաջարկելով կերպարներ, որոնցով կարելի է դիմավորել 2026 թվականը։
⦁ Հարմար, տաքուկ կերպար՝ ընտանեկան երեկոյի համար

Ամենահարմարավետ, միաժամանակ շատ տոնական կերպարը։ Սվիտերը և երկարաճիտ կոշիկները կարելի է հետագայում կրել ամենօրյա կերպարներում, իսկ շրջազգեստը կդառնա Ձեր տոնական զգեստապահարանի սիրելի բաղադրիչն իր ֆունկցիոնալությամբ։ Կերպարը կարելի է դարձնել ավելի էլեգանտ՝ մինի շրջազգեստը փոխարինելով միդի չափով․ ընտրությունը Ձերն է։
⦁ Ցանկացած անհասկանալի դեպքում ընտրեք ջինսե տաբատ

Պատկերացրեք կես գիշերին 30 րոպե է մնացել, իսկ դուք մինչև հիմա չունեք ամանորյա կերպարի որևէ միտք․ ի՞նչ անել։ Վերցրեք Ձեր սիրելի ջինսե տաբատը, ավելացրեք դրան տոնական բլուզ և, իհարկե, բարձրակրունկներ և, վերջ, լայն ժպիտով գնացեք դիմավորելու նոր 2026 թվականը։
⦁ Թավիշն իբրև լավագույն ընտրություն ամանորյա կերպարի համար

Թավիշը ամենաբարդ համադրելի կտորն է, որովհետև մի ավել մանրուքը կարող է Ձեր կերպարը դարձնել անճաշակ, բայց եթե հաջողվի այն կրել գեղեցիկ դետալների ուղեկցությամբ՝ դուք կդառնաք երեկոյի աստղը։
Որպեսզի Ձեր կերպարը զարմացնի բոլորին՝ ուշադրություն դարձրեք թավշե մինիմալիստական ոճով զգեստներին, ավելացրեք նույն գույնի բարձրակրունկներ ու զուգակուլպաներ։
Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք զգեստի չափին․ մինի զգեստներն ավելի նախընտրելի են, որպեսզի թավշե զգեստը չմեծացնի Ձեզ։
⦁ Հին ու բարի կոստյում

Կոստյումը միշտ էլեգանտ ընտրություն է կանացի տոնական կերպարի համար։ Սովորական, որակով կոստյումը ավելի շքեղ տեսք կարող է տալ կնոջը, քան ցանկացած զգեստ։ Մենք առաջարկում ենք այս Ամանորին ուշադրություն դարձնել տոնական տարբերակներին՝ փետուրներով, կամ, գուցե փայլփլուն։ Ավելացրեք տոնական կոշիկներ և վայելեք Ամանորը։
⦁ Կանացին համադրել կոպիտի հետ

Բոլոր նրանց, ովքեր ուզում են ամանորյա կերպարով ընդգծել իրենց ներքին ուժը և միաժամանակ մնալ կանացի առաջարկում ենք ուշադրություն դարձնել կորսետի և լայն տաբատի համադրությանը։ Խոսքերն ավելորդ են․ կերպարը թե՛ նորաձև է, թե հասկանալի։
⦁ Փափուկ ինչպես ձյունը

Չկա ավելի ֆունկցիոնալ և հարմար կերպար քան կոմպլեկտից կազմվածը․ դուք միանշանակ գիտեք, որ ամեն ինչ համապատասխանում է իրար և հետագայում էլ կարող եք երկու բաղադրիչից ստանալ չորսից ավելի կերպար։
Մեր առաջարկած կոմպլեկտը ոչ միայն հարմարավետ է ու ֆունկցիոնալ, այլև իդեալական տարբերակ ձմեռային տոնական առիթների համար։ Ավելացրեք տոնական կոշիկները և ամեն ինչ պատրաստ է։
⦁ Փայլերը շատ չեն լինում

Ավելի բարդ և շնշող կերպարների սիրահարներին առաջարկեւմ ենք կրել փայլերով զգեստ, բայց ինչպե՞ս։ Այս անգամ սովորական պիջակով տարբերակները քիչ են բոլորի ուշադրության կենտրոնում լինելու համար, դրա փոխարեն զգեստի տակից հագեք վերնաշապիկ և պարտադիր փողկապ ավելացրեք, որպեսզի կերպարն ամբողջական լինի, և երկու ոճերի կոնտրաստն ավելի ընդգծվի։ Կերպարը եզրափակեք փայլուն կոշիկներով ու պայուսակով։
⦁ Հասկանալի, բայց շքեղ

Առաջին հայացքից այս կերպարը թվում է բարդ, միգուցե տարօրինակ, բայց իրականում շատ պարզ համադրություն է․ պիջակ ու փայլերով շրջազգեստ։ Սա այն տարբերվող գեղեցկուհիների համար է, որոնք սիրում են մինիմալիզմը, բայց ուզում են Նոր տարուն վառ տեսք ունենալ։
⦁ Դասականի սիրահարների համար

Իսկ ո՞վ է ասել, որ դասական ոճով կերպարները ձանձրալի են։ Ձեզ ենք ներկայացնում իններորդ կերպարը, որը թե՛ տոնական է, թե՛ կանացի և թե՛ դասական։
Առհասարակ շորտերը շատ թերագնահատված են ձմեռային զգեստապահարանում, դրանց փոխարեն կրում են մինի շրջազգեստներ։ Իսկ մենք առաջարկում ենք շորտերը համադրել տոնական, դասական ոճով բլուզի հետ, ավելացնել երկարաճիտ կազակներ և նորաձև համադրությունը պատրաստ է։
⦁ Իսկական ոճայինների համար

Եվ վերջում՝ ամենաթրենդային կերպարը, որը նախատեսված է նորաձևությունից չվախեցողների համար։ Իրականում ամեն ինչ ավելի պարզ է․ վերցնում ենք երկու ակցենտային, թրենդային, բայց միատոն հագուստ՝ մետաքսյա բլուզ՝ երկար փեշով, և լրացնում ենք այն լայն, փայլերով տաբատով։ Գույն ավելացնելու համար վերցնում ենք վառ կարմիր գլխարկ և նույն գույնի պայուսակ։ Կերպարը հարմար և թեթև դարձնելու համար ավելացնում ենք սպորտային կոշիկներ։
Հերմինե Սահակյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը