2025 թվականը հայկական շոուբիզնեսի և բիզնես էլիտայի կյանքում նշանավորվեց ոչ միայն աղմկոտ իրադարձություններով, այլև աննախադեպ շքեղ հարսանիքներով։ Տարվա ընթացքում տեղի ունեցան տոնակատարություններ, որոնք ուշադրություն գրավեցին իրենց մասշտաբներով, աշխարհագրությամբ, հրավիրված աստղերով և կազմակերպման բացառիկ մակարդակով։ Ֆրանսիական Ռիվիերայից մինչև Իսպանիայի Մարբելյա և Երևանի գլխավոր համերգասրահ՝ այս հարսանիքները դարձան ոչ միայն ընտանեկան կարևոր պահեր, այլև հանրային լայն քննարկման թեմա։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2025 թվականի «ամենամեծ չաղ» հայկական հարսանիքները, որոնք երկար ժամանակ կմնան հիշողության մեջ։
Շինարարական կայսրության ժառանգորդ Շագոր Ստեփանյանի և մոդել Մարիա Մազանովայի երկրորդ հարսանիքը

Շինարարական կայսրության ժառանգորդ Շագոր Ստեփանյանը հունիսին ամուսնացավ մոդել Մարիա Մազանովայի հետ։
37-ամյա Շագորը շինարարական մագնատ և «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի համասեփականատեր Գենադի Ստեփանյանի որդին է։ Նրա հարսնացուն՝ Մարիա Մազանովան, 18 տարեկան է։
Շագորն ու Մարիան իրենց միությունը կնքել էին նաև անցյալ տարի:
Նրանք պսակադրվել էին հայկական եկեղեցում, որից հետո շարունակել տոնել Երևանի ռեստորաններից մեկում։
Այս տսրի զույգը կազմակերպեց նոր տոնակատարություն, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր։
Հարսանիքը նշվել է Ռոտշիլդների առանձնատանը՝ Կապ Ֆերրայում, Ֆրանսիական Ռիվիերայում։ Հյուրերին զվարճացրել են Թիմաթին և Գրիգորի Լեպսը։ Հարսնացուն երեկոյան ցուցադրել է երկու հարսանեկան կերպար. նախ նա հյուրերի առջև ներկայացել է դասական սպիտակ զգեստով՝ լայն կիսաշրջազգեստով, ապա փոխվել է ավելի հարմարավետ տարբերակի։
Ռուսական Առաջին ալիքի և TNT-ի աստղ, հայտնի հաղորդավարուհի Քրիստինա Լևիևայի հարսանիքը գործարար Արթուր Աբալյանի հետ

Ամռանը կայացավ նաև ռուսական Առաջին ալիքի և TNT-ի աստղ, հայտնի հաղորդավարուհի Քրիստինա Լևիևայի հարսանիքը գործարար Արթուր Աբալյանի հետ։ Տոնակատարությունը տեղի ունեցավ հունիսի 21-ին՝ Իսպանիայի գեղատեսիլ Մարբելյա քաղաքում և դարձավ ամենաքննարկվող հասարակական իրադարձություններից մեկը։
Հարսանիքը շքեղ էր և հուզիչ։ Ամեն ինչ մտածված էր մինչև ամենափոքր մանրուքը՝ նորապսակների կարգավիճակն ու նուրբ ճաշակը ընդգծելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել կանաչապատման միջավայրում՝ արմավենիների ֆոնին։
Հատկանշական է, որ հարսանեկան արարողությունը վարել է Քրիստինայի ավագ գործընկերը՝ լրագրող Վլադիմիր Պոզները, որը հանդես է եկել որպես երդումների վարպետ։ Նա նորապսակներին դիմել է անգլերենով՝ հարցնելով, թե արդյոք նրանք պատրաստ են կապել իրենց ճակատագրերը, ապա առաջարկել է մատանիներ փոխանակել։ Հայտնի լրագրողը ընդգծել է պահի նշանակությունը և նորապսակներին մաղթել երջանկություն և փոխըմբռնում։
Ռոման Բադալյանի հարսանիքը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Սակայն տարվա ամենաքննարկվող հարսանիքը, թերևս, մնաց «Վիվարոյի» սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդու՝ Ռոման Բադալյանի հարսանիքը: Այն կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ընդհրկելով հայ և համաշխարհային հայտնիության հյուրերի: Տեղի և ռուսական շոուբիզնեսի ամենապահանջված աստղերից զատ՝ ելույթ ունեցավ նաև աշխարհահռչակ աստղ Նիկոլ Շերզինգերը:

Երգչուհին հատուկ նորապսակների համար խոսք հնչեցրեց՝ մաղթելով նրանց երջանկություն և ամուր սեր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ