Մարի Պետրոսյանը 2025 թվականը ավարտում է ներքին խաղաղությամբ ու նոր ուժով։ Դերասանուհին, ով տարեվերջին բարձրաձայնեց նախկին ամուսնու կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին, այսօր ասում է՝ իր մեջ ուժ է գտել իր և երեք երեխաների համար նոր կյանք սկսելու։
«Ճիշտ է՝ դեռ ունեմ դժվարություններ, բայց դրանք պետք է հաղթահարեմ հոգեբանորեն։ Դա մի քանի օրերի կամ ամիսների հարց չէ, սակայն ես ինքս իմ վրա աշխատում եմ այդ ուղղությամբ»,-NEWS.am STYLE-ին պատմում է դերասանուհին։

Մարիի խոսքով՝ ամենակարևորը երեխաների հոգեվիճակն է եղել։ Նա ամեն ինչ արել է, որպեսզի նրանք հնարավորինս չզգան տեղի ունեցածի ծանրությունը և շարունակեն ապրել իրենց բնական առօրյայով։
«Տղաներս հասկանում են, գիտակցում են՝ ինչ է կատարվել։ Ես փորձել եմ այնպես անել, որ նրանց կյանքը ավելի թեթև լինի։ Հիմա, ինչպես ես, այնպես էլ նրանք ավելի խաղաղ են՝ իրենց խաղերով, իրենց առօրյայով։ Նրանց հոգեվիճակն այսօր շատ ավելի լավ է»,- ասում է նա։

Դերասանուհին խոստովանում է՝ իր մեջ կարծես «երկրորդ շունչ» է բացվել, ինչը մեկնաբանում է որպես Աստծուց ստացած նվեր։
«Այդքան դժվարություններից, սթրեսից ու ծանր հոգեվիճակից հետո, կարծես նոր կյանք եմ ստացել։ Խավարից հետո միշտ լույս է բացվում, և հիմա ես հենց այդ զգացողության մեջ եմ»,- ընդգծում է Մարին։

Նա չի բացառում վերադարձը նկարահանման հրապարակ։ Արդեն ստացել է գովազդային առաջարկներ, եղել են նաև որոշ էկրանային առաջարկներ, որոնք, սակայն, չի ընդունել։
«Սպասում եմ այն պահին, երբ կստանամ իմ սրտի կերպարի առաջարկը։ Չգիտեմ՝ երբ, բայց վստահ եմ՝ կլինի»,- ասում է դերասանուհին։
Մարի Պետրոսյանի ակտիվությունն ու բաց լինելը մեծամասամբ ստացել են հասարակության աջակցությունը։ Նա նշում է՝ ստացել է բազմաթիվ նամակներ ու ջերմ խոսքեր, որոնք իր համար չափազանց կարևոր են եղել այս շրջանում։

«Ցավոք, բոլորին չեմ կարողանում պատասխանել, բայց անչափ շնորհակալ եմ։ Շատ մարդիկ իմ դժվար պահին իմ կողքին էին։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այդ աջակցությունը։ Շատերի հետ նույնիսկ ծանոթացել եմ ու շփվում եմ»,- հուզմունքը զսպելով նշում է նա։
Դերասանուհու խոսքով՝ ֆոտոշարքերն ու նկարահանումները իր աշխատանքի մի մասն են, և հենց այդ ճանապարհով է փորձում վերադառնալ կյանքի բնական ընթացքին։ Միաժամանակ նա արձագանքում է նաև քննադատություններին։
«Եղան մարդիկ, ովքեր գրում էին՝ եթե բռնության էր ենթարկվել, ինչպես կարող էր այսքան արագ ակտիվանալ։ Բայց փորձե՞լ են մտածել, որ մարդը հենց այդպես է իրեն փորձում գտնել, վերադառնալ կյանք։ Տարիներ շարունակ ես արտասվել եմ, հուսահատվել, չեմ իմացել՝ ինչպես ապրել։ Այդ մարդիկ իմ կողքին չեն եղել և չեն ճանաչում իմ ապրումները»,- ասում է Մարին։

Նրա խոսքով՝ այսօր փորձում է կրկին ապրել, շնչել ու վայելել կյանքը՝ իր և իր երեխաների համար։
2026 թվականը դերասանուհին պատրաստվում է դիմավորել երեխաների հետ՝ շատ ավելի հանգիստ ու հավասարակշռված հոգեվիճակում։
«Այն, ինչ ակնկալում եմ, ակնկալում եմ միայն ինձանից։ Գիտեմ՝ ամեն ինչ իմ ձեռքերում է, և վստահ եմ՝ ամեն բան լավ է լինելու։ Ցանկանում եմ, որ բոլորի կյանքում ամեն ինչ լավ լինի։ Նույնիսկ ինձ քննադատողներին մաղթում եմ խաղաղություն, մաքրում ու լավ կյանք»,- ընդգծում է նա։
Մարի Պետրոսյանը խոստովանում է՝ մինչև վերջերս ինքն էլ չէր հավատում, որ կարող է ոտքի կանգնել, և այսօր իր խոսքը հույսի ու հավատքի կոչ է բոլոր նրանց համար, ովքեր ծանր վիճակում են։
«Ուզում եմ, որ մարդիկ միշտ հույսով ու հավատով ապրեն, չկորցնեն իրենց այս կյանքում։ Ամեն բան լավ է լինելու»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լևոն Ալեքսանյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին