«Եվրատեսիլ» երգի մրցույթը վաղուց արդեն պարզապես երաժշտական մրցույթ չէ։ Տասնամյակների ընթացքում այն վերածվել է եվրոպական ինքնության, մշակութային երկխոսության և երբեմն՝ քաղաքական լարվածության հայելու։ 2026 թվականին երգի մրցույթը կանցկացվի մայիսի 12-ին, 14-ին ու 16-ին՝ Վիեննայում՝ հետևելով Ավստրիան ներկայացնող JJ-ի հաղթանակին։ Եվ չնայած մրցույթին դեռ մի քանի ամիս կա՝ դեռևս նախորդ տարվանից այն արդեն հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն երգերի ու շոուների, այլև սկանդալների, վեճերի ու հակասությունների պատճառով։
1. Իսրայելի մասնակցությունն ու բոյկոտների ալիքը
2026 թվականի Եվրատեսիլի շուրջ ամենախոշոր հակասություններից մեկը կապված է Իսրայելի մասնակցության հետ։ Միջազգային քաղաքական լարվածության և հումանիտար ճգնաժամերի ֆոնին որոշ երկրներում բարձրաձայնվել են մրցույթը բոյկոտելու կոչեր։
Եվրոպական հեռարձակողների միության (EBU) որոշումը՝ թույլ տալ Իսրայելի մասնակցությունը, առաջացրել է բուռն քննարկումներ ինչպես մեդիա դաշտում, այնպես էլ հասարակական շրջանակներում։ Մի շարք երկրներում հասարակական կազմակերպություններն ու մշակութային գործիչները կոչ են արել վերանայել մասնակցության ձևաչափը՝ շեշտելով, որ «Եվրատեսիլը» պետք է մնա ապաքաղաքական հարթակ։
Թեպետ «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարում են, թե մրցույթը քաղաքականությունից դուրս է, 2026 թվականին դրա՝ ապաքաղաքական համբավը կրկին հայտնվել է փորձության տակ։
Մրցույթն արդեն բոյկոտել են Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Սլովենիան և Իսլանդիան։
2. Քվեարկության շուրջ կասկածներն ու կանոնների փոփոխությունները
«Եվրատեսիլի» քվեարկության համակարգը տարիներ շարունակ քննադատության առարկա է դարձել։ Բլոկային քվեարկության, քաղաքական համակրանքների և զանգվածային մոբիլիզացիայի մասին մեղադրանքները նոր չեն, սակայն վերջին տարիներին դրանք ավելի բարձրաձայն են հնչում։
Հանրային քվեարկության թափանցիկության վերաբերյալ կասկածները ստիպել են կազմակերպիչներին քննարկել համակարգի բարեփոխումները։ Քննարկումների շրջանակում շրջանառվում են տարբեր առաջարկներ՝
• հեռուստադիտողի քվեարկության սահմանափակումներ,
• ժյուրիի դերի վերանայում,
• քվեարկության վերահսկման մեխանիզմների խստացում։
Այս քայլերը նպատակ ունեն վերականգնել վստահությունը «Եվրատեսիլի» ամենակարևոր տարրերից մեկի՝ քվեարկության հանդեպ։
3. Պլագիատի մեղադրանքներ դեռ մրցույթից առաջ
2026 թվականի մրցույթի շուրջ սկանդալները չեն սահմանափակվել միայն քաղաքական թեմաներով։ Դեռևս նախընտրական փուլում որոշ երգեր հայտնվել են պլագիատի վերաբերյալ մեղադրանքների կենտրոնում։
Օրինակ, երկրպագուները կարծում են, որ Լյուքսենբուրգի ներկայացուցիչ Եվա Մարիայի Mother Nature երգը շատ նման է Birdy-ի Keeping Your Head Up երգին։
Թեև նման դեպքերը «Եվրատեսիլի» պատմության մեջ հազվադեպ չեն, յուրաքանչյուր նոր սկանդալ կրկին հարցականի տակ է դնում ստեղծագործական արդարությունը և մրցույթի հեղինակությունը։
4. Հայտնի դեմքերի հեռացումը «Եվրատեսիլից»
«Եվրատեսիլի» շուրջ ստեղծված մթնոլորտը ազդել է նաև նախկին մասնակիցների և հաղթողների վրա։ Որոշ ճանաչված արտիստներ հայտարարել են, որ ժամանակավորապես կամ ընդմիշտ հեռանում են
«Եվրատեսիլի» հետ կապված նախագծերից։
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթող՝ շվեյցարացի երգիչ Նեմոն հայտարարել է, որ կվերադարձնի իր մրցանակը՝ Իսրայելի մասնակցության թույլտվության ֆոնին։
Իսկ 2014 թ-ի հաղթող Կոնչիտա Վուրսթը նշել է, որ թեեև շնորհակալ է «Եվրատեսիլին» իր պատմության մի մասնիկը կազմելու համար, սակայն որոշել է իր հետագա ուղին շարունակել առանց մրցույթի հետ կապի։
Թեև նման հայտարարությունները հաճախ ներկայացվում են որպես անձնական կամ ստեղծագործական որոշումներ, դրանք ևս ընկալվում են ընդհանուր լարվածության և մրցույթի շուրջ աճող քննադատության համատեքստում։
5. Սկանդալների երկար պատմություն
«Եվրատեսիլը» միշտ էլ ունեցել է իր սկանդալները՝
• քաղաքական ենթատեքստ ունեցող երգեր,
• ժյուրիների արդյունքների չեղարկում,
• բողոքներ հարևան երկրների միջև փոխադարձ քվեարկության մասին,
• բեմական շոուների շուրջ հասարակական հակասություններ։
Այս ամենը ցույց է տալիս, որ սկանդալը «Եվրատեսիլի» պատմության անբաժան մասն է եղել, սակայն 2026 թվականը առանձնանում է դրանց ծավալով և ինտենսիվությամբ։
Ինչ է սպասվում «Եվրատեսիլ 2026-ին»
2026 թվականի «Եվրատեսիլը», որը համընկնում է մրցույթի կարևոր հոբելյանական շրջանի հետ, կանգնած է լուրջ փորձության առաջ։ Կկարողանա՞ արդյոք այն կրկին հանդես գալ որպես միավորող մշակութային տոն՝ չնայած քաղաքական, հասարակական և մեդիա ճնշումներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը