«Բլոկադա» ներկայացման գաղափարը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոտ առաջացել է տարբեր երկրներում հայերի հետ շփումից: «Հասկացա, որ շատ ենք ուշադրություն դարձնում, թե ով որտեղից է, և դա պատճառ է հանդիսանում մարդուն սիրելու կամ չսիրելու: Բայց հենց դժվարության մեջ ենք հայտնվում, համախմբվում ենք: Իսկ սա սիրո պատմություն է՝ նեղության ու դժվարության մեջ: Սեր՝ միմյամց ու հայրենիքի հանդեպ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մենչը:
Ներկայացման կիզակետում Արցախցի մի ընտանիք է, որին, ճակատագրի բերումով, հյուր է գալիս Երևանից մի ընտանիք, իսկ ավելի ուշ սկսվում է բլոկադան: Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է ամբողջ աշխարհից կտրված՝ գոյատևեն ու ապրեն մեկ տան մեջ, և ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան։ Հերոսներին մարմնավորում են Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։

«Երկար ենք մտածել դերասանական կազմի շուրջ, ի վերջո, կանգ առա հենց այս կազմի վրա, որովհետև նրանցից ամեն մեկին առանձին-առանձին տեսել եմ, ու պատկերացրի իրենց դերերում»,-ասում է պրոդյուսերը:
Ներկայացման դերասանական կազմում եղել է փոփոխություն. ի սկզբանե, Շանթ Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկված էր Լևոն Հարությունյանը, սակայն քանի որ ներկայացումներ են ունենալու ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ռուսաստանում, դիմել են փոփոխության, քանի որ Լևոն Հարությունյանն ուներ այլ զբաղվածություն ևս:
«Բլոկադա» ներկայացումը կունենա նաև սաունդրեք, որը հեղինակել է Արտեմ Վալտերը: Արմեն Պետրոսյսնի խոսքով՝ այն արդեն պատրաստ է և կներկայացվի հենց պրեմիերային, որը կկայանա փետրվարի 23-ին ու 24-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:
Մենչը հավելում է՝ հումորային ու ժամանցային նախագծերից հետո այս լուրջ ու կարևոր թեմային անդրադառնալն իր համար «շատ ցանկալի ու պարտադիր փորձ էր», որի մասին ամբողջ կյանքում երազել է:
«Այս ներկայացման ամենակարևոր հաղորդագրությունը սերն է՝ միակ բանը, ինչը կարող է մեզ փրկել, և առաջին հերթին՝ սերը միմյանց հանդեպ՝ անկախ նրանից, թե ով որտեղից է ծնունդով, կարևորը՝ մենք բոլորս հայ ենք, և եթե մենք իրար չսիրենք, պետք չէ ակնկալել, որ որևէ այլ ազգ մեզ կսիրի»,-ասում է նա՝ նշելով, որ ներկայացման հետ կապված մեծ ծրագրեր ունեն. «Ուզում ենք, որ հնարավորինս շատ հայ տեսնի այն, որովհետև, իմ կարծիքով, սա այսօր բոլորիս է պետք»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային