Երկու՝ մարտահրավերներով լի տարիներից հետո, որոնք նշանավորվեցին գների չափազանց բարձրացմամբ և ստեղծագործականության անկմամբ, Dior-ը պատրաստ է կրկին փայլել: Նոր ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը նոր խթան է տվել ապրանքանիշին, և HSBC վերլուծաբանները կանխատեսում են լիակատար վերականգնում՝ վաճառքի 10% աճ 2026 թվականին, գրում է WWD-ն։
HSBC-ի տվյալներով՝ նորաձևության և կաշվե իրերի բաժինը կազմում է LVMH-ի եկամտի ընդամենը 47%-ը, բայց շահույթի 72%-ը՝ մինչև տոկոսների և հարկերի վճարումը: Dior-ը և Louis Vuitton-ը մնում են այն ապրանքանիշերը, որոնք կարող են իսկապես ազդել խմբի հաջողության և բաժնետոմսերի գների աճի վրա։
Dior-ի նոր ուղղությունը
«Մենք վստահ ենք, որ Dior-ը արդեն սկսում է արդյունքներ ցույց տալ և աստիճանաբար կարագացնի աճը տարվա ընթացքում»,-նշում է HSBC-ի շքեղ ապրանքների ղեկավար Էրվան Ռամբուրը: Toujours, Groove և D-Motion ձեռքի պայուսակների հավաքածուները առաջարկում են ավելի մատչելի գներ, մինչդեռ աքսեսուարների գները սկսվում են 200 եվրոյից, օրինակ՝ Dioramour Mitzah շարֆը։
J.P. Morgan-ի առանձին զեկույցը հաստատում է, որ 2026 թվականի գարնանային կանացի հագուստի հավաքածուի 43%-ի գինը՝ սկսած զարդերից մինչև աքսեսուարներ, 1000 եվրոյից ցածր է։
Ռամբուրը կանխատեսում է Dior խանութների այցելությունների աճ։ «Ջոնաթան Անդերսոնը, ստեղծագործական տնօրենի պաշտոնում, Dior-ին ավելի շատ ներուժ կփոխանցի, քան ռիսկ»։
Louis Vuitton. Կայունություն և նոր հորիզոններ
HSBC-ի տվյալներով՝ խմբի առաջատար ապրանքանիշը՝ Louis Vuitton-ը, 2026 թվականին Dior-ից ավելի դանդաղ կաճի։ Միևնույն ժամանակ, տունը իր ուշադրությունը զուտ ձգտումային հատվածից տեղափոխում է դեպի ճանապարհորդության արվեստ, պաշտամունքային ապրանքներ և ավելի բարդ մեդիա արշավներ։ Վերլուծաբանները կարծում են, որ LV-ն կարող է հասնել 30 միլիարդ եվրոյի վաճառքի, չնայած կառուցվածքային սահմանափակումները դանդաղեցնում են աճը։
LVMH-ի այլ խոստումնալից ապրանքանիշեր
HSBC-ն նաև դրական կանխատեսում ունի Rimowa-ի, Loewe-ի, Loro Piana-ի, Fendi-ի և Celine-ի համար։ Fendi-ն, ինչպես սպասվում է, աճ կցուցադրի 2026 թվականի երկրորդ կեսին՝ Մարիա Գրացիա Կիուրիի գալուստով, մինչդեռ Celine-ը կամրապնդի իր առևտրային մոտեցումը նոր դիզայներ Մայքլ Ռայդերի ղեկավարությամբ: Rimowa-ն մնում է LVMH-ի ամենաարագ զարգացող ապրանքանիշերից մեկը՝ մոտավորապես 1 միլիարդ եվրո եկամուտով։
Ընդհանուր առմամբ, HSBC-ն կանխատեսում է LVMH-ի համար 4.6% օրգանական աճ 2026 թվականին և խորհուրդ է տալիս գնել խմբի բաժնետոմսերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով