Pantone-ի՝ 2026 թվականի աշնանային գունային միտումները Նյու Յորքի նորաձևության շաբաթվա համար ոգեշնչված են երկար սպասված՝ «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմից, հաղորդում է WWD-ն։
«Ֆիլմի առաջին կադրերին նայելով՝ դուք անմիջապես տեսնում եք սեզոնային չեզոք և ուժեղ գույների համադրություն»,-ասում է Լեատրիս Այզեմանը՝ Pantone Color Institute-ի գործադիր տնօրենը։ «Կան նաև անսպասելի համադրություններ, որոնք մենք չտեսանք առաջին ֆիլմում։ Մարդիկ նկատում են նորաձևության և ֆիլմերի մեջ իրենց շրջապատող գույները»։
Բնավորություն ունեցող պալիտրա
Այս սեզոնին Pantone-ն առաջարկում է վինտաժային և հարուստ երանգների համադրություն՝ վառ շեշտադրումներով։ Հիմնական գույներն են՝

Muted Clay (16-1330). մեղմ, մի փոքր խամրած երանգ, կարծես գտնված լինի հին պահարանում։

Neptune Green (14-6017). անսպասելի ռետրո կանաչ է, որը կենդանացնում է հողային երանգները։

Festival Fuchsia (19-2434). վառ, տոնական երանգ է համարձակ շեշտադրումների համար։

Red Mahogany (19-1521). խորը կարմրավուն շագանակագույն է, որը լավ է համադրվում այլ երանգների հետ՝ բարդ համադրությունների համար։

All Aboard (17-4140). մաքուր կապույտ է, որը դինամիկա է հաղորդում աշնանային պալիտրային։

Toffee-ն (18-1031) և Candied Ginger-ը (15-1213) բազմակողմանի չեզոք գույներ են շերտավոր տեսքերի համար։
Էյսմանը շեշտում է, որ սեզոնի շատ գույներ անժամանակ են և հեշտությամբ ինտեգրվում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից տեսքերի մեջ։ «Սպիտակը դեռևս սպիտակ է, և այն միշտ արդիական է»,-ավելացնում է նա։
Վինտաժային գեղագիտություն և ժամանակակից շեշտադրումներ
Գույները, կարծես, մեզ տանում են երկրորդական նորաձևության դարաշրջան. մեղմորեն գունաթափված գործվածքները, վինտաժային տարրերը և հնաոճ երանգները համադրվում են մետաղական մանրամասների հետ՝ ստեղծելով ուժի և նրբագեղության հակադրություն։
Նյու Յորքի նորաձևության շաբաթը 2026-ին խոստանում է լինել հարուստ և տեսողականորեն վառ, իսկ պաշտամունքային նորաձևության ֆիլմից ոգեշնչված գույները կլինեն դիզայներների և նորաձևության ապրանքանիշերի համար հիմնական հենակետ։
«Մենք տեսնում ենք անձնական ոճի և արտահայտիչ մանրամասների շարունակական միտում։ Այս գույները թույլ են տալիս մեզ ստեղծել կերպարներ, որոնք պատմում են յուրաքանչյուր կնոջ պատմությունը»,-եզրափակում է Այսմանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով