Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը հայտնի դարձավ իր պարզ, սպիտակ, մինիմալիստական ինտերիերներով, մինիմալիստական միտումը վտանգի տակ է. այն պաշտոնապես հնացել է: Այսօր «ավելին ավելի լավ է». մաքսիմալիզմը նորաձև է, որը համատեղում է վառ գույները, համարձակ նախշերը և արվեստը՝ տանը հարմարավետ և կենսուրախ մթնոլորտ ստեղծելու համար:

Երբ Քարդաշյանը ամուսնացած էր Քանյե Ուեսթի հետ, նրանք միասին ստեղծեցին Լոս Անջելեսում մի առանձնատուն, որը Architectural Digest-ը անվանել է «մոլորակի ամենատարօրինակ, ամենաանսովոր և իսկապես ֆանտաստիկ տներից մեկը»:

Սպիտակ պատերով, հատակներով, կահույքով և բուխարիով տունը Ուեսթն ինքը անվանել է «ֆուտուրիստական բելգիական վանք»: Նախագիծը մշակվել է մի քանի տարիների ընթացքում՝ հայտնի ճարտարապետ Ակսել Վերվուերդտի հետ համագործակցությամբ: Ամուսնալուծությունից հետո Քարդաշյանը իր չորս երեխաների՝ Նորթի, Սեյնթի, Փսալմի և Չիկագոյի հետ տեղափոխվել է Հիդդեն Հիլզի փակ համայնք և շարունակել ապրել մինիմալիստական ինտերիերով տանը, որը նա պաշտպանում է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով իր տան իրերը, որոնք իրեն «երջանիկ են դարձնում»:

Սակայն քննադատներն ու փորձագետները նշում են, որ գրքերից, գույներից և արվեստից զուրկ լիովին դատարկ տարածքները այլևս նորաձև չեն։ Նման ինտերիերները կոչվում են «հոգեպես դատարկ», և նրանք զգուշացնում են, որ կյանքից զուրկ տները ավելի դժվար է վաճառել, իսկ երբեմն նույնիսկ ստիպված են վաճառել վնասով, ըստ Daily Mail-ի։

«Մարդիկ հիմա կապ և իմաստ են փնտրում», - ասում է ինտերիերի դիզայներ Միշել Գեյջը։ Նրա խոսքով՝ մաքսիմալիզմը շերտավորման մասին է։ «Գույնի, նախշի, հյուսվածքի շերտեր։ Տունը պետք է լինի տաք, ոչ թե ստերիլ»։

Մաքսիմալիզմը ժողովրդականության ալիքներ է ապրել 1950-ական թվականներից ի վեր, բայց դրա հիմնական վերածնունդը տեղի է ունեցել 2025 թվականին, երբ այն դարձել է տարվա միտումը։ Այս ոճը հատկապես արդիական է անորոշության ժամանակներում, երբ մարդը ցանկանում է տանը ստեղծել հարմարավետ, կենսունակ տարածք, որը արտացոլում է սեփականատիրոջ անհատականությունը։

Ինտերիերի դիզայներ Ամանդա Լանցը հավելում է. «Մաքսիմալիզմը միայն «ավելի շատ իրեր գնելու» մասին չէ։ Կարևոր է դա անել գիտակցաբար՝ սիրելի պաստառներ, ճանապարհորդություններից գտած կերամիկա, վինտաժային անկողնու ծածկոց, պատերին լուսանկարներ՝ որքան շատ, այնքան լավ, հատկապես, եթե առարկաները արթնացնում են սիրելիների և վայրերի հիշողություններ»։
Ֆրանչեսկո Բիլոտտոն ընդգծում է. «Մինիմալիզմը էլիտար գեղագիտության ոլորտից տեղափոխվել է հուզական տեսակետից դատարկ ոլորոտ։ Դատարկ տները չեն առաջացնում հուզական կապ, և առանց կապի գնորդները չեն ցանկանում մնալ, առավել ևս՝ տուն գնել»։

Ներկայումս դիզայներները նկատում են մաքսիմալիզմի նկատմամբ պահանջների աճ այն հաճախորդների կողմից, ովքեր իրենց տներում ավելի շատ ջերմություն և բնավորություն են փնտրում։ Գեյջի խոսքով՝ հարուստ գույները և վառ ինտերիերը օգնում են հարմարավետ զգալ և ստեղծել կյանքով լի տան զգացողություն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը