Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվեց վաստակավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես «Ես 100 տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագրով։
Ցուցահանդեսի համակարգող, ճարտարապետ Կարեն Բալյանի խոսքով, ով, ի դեպ Մարտին Միքայելյանի սանն է, պատահական չեն ընտրել խորագիրը։ «Երբ մենք հավաքվեցինք Մարտին Միքայելյանի ավագ որդու՝ ճարտարապետ Ավետ Միքայելյանի տանը և մտածում էինք, թե ինչպես պետք է կազմակերպենք ցուցադրությունը, հասկացանք, որ հիմնական նյութը, որ պահպանվել է, վարպետի արած լուսանկարներն են։ Այո, այդքան շռայլ ժառանգություն թողած ճարտարապետներից քչերն են անձնական արխիվներ հավաքել, ավաղ։ Եվ որոշվեց, որ վարպետն ինքը իր լուսանկարներով հաշվետու կլինի։ Հաշվետու կլինի որպես վաստակաշատ ճարտարապետ, մանկավարժ, բազմաթիվ հոդվածների հեղինակ, որոնցում ամփոփել է իր ճարտարապետական հայացքները։ Նաև իր վրձնած գեղանկարներով և պոետիկ բանաստեղծություններով»,- ասաց պարոն Բալյանն ու հավելեց, որ շատ հուզիչ է, երբ ուսուցչիդ կարող ես տարիներ անց ինչ-որ չափով վերադարձնել քո շնորհակալական վերաբերմունքը։

Մարտին Միքայելյանի առաջին նախագիծը հայրական ընտանիքի առանձնատունն էր, Ալիխանյանի փողոցում, որն արվեց որպես կուրսային աշխատանք։

«Հայրս, այն հազվագյուտ ճարտարապետներից էր, ում համարյա բոլոր նախագծերով շենքեր են կառուցվել»,-նշում է Մարտին Միքայելյանի կրտսեր որդին՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Մարտին Միքայելյանի կառույցների աշխարհագրությունը ևս յուրատեսակ ցուցանիշ է։ Հարյուրից ավելի կառույց, որոնք գտնվում են Հայաստանի երեսուն բնակավայրերում՝ առողջարաններ, մասնավորապես Հանքավանում, Ջերմուկում, մշակույթի տներ, բնակելի շենքեր։ Նախագծել է նաև Մեծամոր և Հրազդան քաղաքների գլխավոր հատակագծերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է