Հասե՞լ եք 40 տարեկանի և հանկարծակի զայրացե՞լ եք դանդաղաշարժ մարդկանց, լվացարանում ամանների կույտի կամ նույնիսկ ձեր զուգընկերոջ վրա: Մի մեղադրեք ինքներդ ձեզ՝ մեղավոր են հորմոնները։
«Խնդիրը միայն «մռայլ տրամադրության» կամ բնավորության թերության մեջ չէ», - բացատրում է բժիշկ Միշել Սենդսը, լիցենզավորված բնաթերապևտ և կանանց հորմոնալ առողջության մասնագետ: «Դա իրական ախտանիշ է, որը կապված է պերիմենոպաուզայի ընթացքում հորմոնալ փոփոխությունների հետ»։
Մասնագետները այս երևույթն անվանում են «պերիմենոպաուզային զայրույթ»՝ հանկարծակի և հաճախ անհիմն զայրույթի պոռթկումներ, որոնք կարող են անակնկալի բերել և՛ կանանց, և՛ նրանց սիրելիներին։
Ի՞նչ է «պերիմենոպաուզային զայրույթը»
Հիմքը պարզ է. կանայք զգում են հանկարծակի դյուրագրգռություն, հուզական անկայունություն և զայրույթի պոռթկումներ, երբ իրենց վերարտադրողական տարիներն ավարտվում են։
«Պերիմենոպաուզային զայրույթը կարող է կնոջը ստիպել իրեն մեկուսացած զգալ, հեշտությամբ նյարդայնանալ և հուզականորեն անջատվել»,-ասում է Սենդսը։
Կանանց մինչև 70%-ը հայտնում է նմանատիպ հուզական դժվարությունների մասին դաշտանադադարի անցման ընթացքում, որը կարող է տևել մի քանի տարի։
Ինչո՞ւ են կանայք այս շրջանում այդքան զայրանում
Հիմնական մեղավորը հորմոնալ տատանումներն են, մասնավորապես՝ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի կտրուկ աճը։ Դրանք ազդում են տրամադրությունը կարգավորող նեյրոհաղորդիչների, այդ թվում՝ սերոտոնինի վրա։
Սրան գումարվում են՝
«Սա կատարյալ փոթորիկ է դյուրագրգռության և զայրույթի պոռթկումների համար»,-բացատրում է Սենդսը։
Ե՞րբ է այն սկսվում և ո՞ւմ վրա է ազդում
Պերիմենոպաուզան սովորաբար սկսվում է 35-ից 45 տարեկանում։ Զայրույթն ու դյուրագրգռությունը կարող են ի հայտ գալ այլ ախտանիշներից. մեկ ամիս դուք ձեզ համեմատաբար հանգիստ եք զգում, հաջորդ ամիս՝ հուզականորեն սպառված և ճնշված։
Ինչպե՞ս է սա ազդում ձեր կյանքի վրա
Զգացմունքները կարող են «պայթեցնել» ամեն ինչ.
Տանը դուք կարող եք մեղավոր զգալ ձեր զուգընկերոջ կամ երեխաների հետ վեճերի համար.
Աշխատանքում դուք կարող եք ունենալ ավելի քիչ համբերություն, կենտրոնացում և սթրեսի նկատմամբ ավելի ցածր հանդուրժողականություն։
Ժամանակի ընթացքում սա կարող է ազդել ինքնավստահության, հարաբերությունների և հոգեկան առողջության վրա։
«Եթե կինը զգում է, որ իր հույզերը դուրս են վերահսկողությունից, նա վատ է քնում և մտածում է. «Ի՞նչ է ինձ հետ պատահել», դա կարող է հանգեցնել անհանգստության, ամոթի և նույնիսկ դեպրեսիայի», - զգուշացնում է Սենդսը։
Սեռական կյանքը նույնպես տուժում է. քրոնիկ սթրեսը, չորությունը, լիբիդոյի նվազումը և զուգընկերոջ կողմից սխալ հասկացված լինելու զգացումը կարող են մտերմությունը վերածել տանջանքի, այլ ոչ թե հաճույքի։
Ինչպե՞ս հաղթահարել դաշտանադադարի շրջանում զայրույթը
Առաջին քայլը ինքներդ ձեզ մեղադրելը դադարեցնելն է։ «Եթե նկատում եք, որ ձեր համբերությունը սպառվում է, և ձեր հույզերը բարձրանում են, դա չի նշանակում, որ ինչ-որ բան այն չէ»,-ասում է Սենդսը։
Լավագույն մոտեցումը ամեն ինչ համալիր կերպով դիտարկելն է՝ հորմոններ, քուն, սթրես, սնունդ, արյան մեջ շաքար, վարժություններ, հարաբերություններ և հոգեկան առողջություն։
Օգտակար խորհուրդներ.
«Մի՛ հանդուրժեք դա կամ մի՛ մտածեք, որ դա «ծերացման մի մասն է»։ Պերիմենոպաուզան բնական գործընթաց է, բայց դուք չպետք է միայնակ տառապեք»,-եզրափակում է դոկտոր Սենդսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ