Քրիստինա Ագիլերան քննադատության տակ է հայտնվել այս շաբաթ Մեխիկո քաղաքում կայացած իր համերգից հետո։ Ագիլերայի ելույթը Պալասիո դե լոս Դեպորտեսում վիճահարույց է դարձել լեզվի անհարմար սայթաքման պատճառով. նա Մեքսիկայի մայրաքաղաքը անվանել է «Նյու Մեքսիկո»։
«Ես քեզ շատ եմ սիրում, Նյու Մեքսիկո», - դիմել է Ագիլերան հանդիսատեսին՝ պատահաբար անվանելով ամերիկյան նահանգը՝ այն երկրի փոխարեն, որտեղ տեղի էր ունենում համերգը։
Երկրպագուները զայրացել են նաև չափազանց կարճ համերգից. շոուն տևել է ընդամենը 55 րոպե, չնայած գովազդվում էր որպես երկժամյա համերգ։ Քննադատություններ են հնչել նաև երգչուհու ուշ մուտքի, համեստ դեկորացիայի և թույլ լուսավորության վերաբերյալ։
Սոցիալական ցանցերում հանդիսատեսը ցնցված էր. «Ես այնտեղ էի, իմ կյանքի ամենավատ համերգը։ Ես նրան սիրում էի, բայց այս համերգը էժան էր և անկեղծ չէր», - գրել է երկրպագուներից մեկը։
Մյուս օգտատերերը փորձել են կատակել իրավիճակի շուրջ. «Քրիստինան եկավ Մեխիկո, եկավ մեկ ժամ ուշացումով, անվանեց այն Նյու Մեքսիկո և երգեց ընդամենը 55 րոպե։ Բայց ես, միևնույն է, չեմ կարող ատել նրան»։
Երկրպագուները նաև բողոքել են երգացանկում հիթերի բացակայությունից. Ագիլերան բաց է թողել այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են «Candyman»-ը և «Come On Over»-ը։
Այնուամենայնիվ, կային նաև ավելի ներողամիտ երկրպագուներ։ «Նա երեք անգամ ասաց «Մեքսիկա» այդ անհարմար պահից առաջ», - նշել է հետևորդներից մեկը։ Մեկ այլ մարդ ավելացրել է. «Նա ամեն օր ելույթ է ունենում տարբեր քաղաքներում և ակնհայտորեն հոգնած է։ Մեկ փոքր սխալը պատճառ չէ նրան այդքան քննադատելու»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ