«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթանակը երիտասարդ ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանի համար դարձավ ոչ միայն կարևոր ձեռքբերում, այլ նաև նոր՝ միջազգային բեմ տանող քայլ։ Հունիսի 6-ին Երևանում կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում նա կներկայացնի Հայաստանը՝ արդեն ավելի մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էլենը խոստովանում է՝ հաղթանակից հետո զգացողությունները խառն են, բայց առավելապես՝ ոգևորիչ․

«Ես շատ հուզված եմ և անելու եմ լավագույնը, որպեսզի Հայաստանը ցուցադրեմ ամենալավ կողմերով»։
Երաժշտությունը նրա կյանքում պատահական ընտրություն չէ։ Էլենի ընտանիքում արվեստը միշտ ներկա է եղել․ մայրը ֆլեյտայի ուսուցչուհի է, հայրը՝ դաշնակահար և ռեժիսոր։
«Ինչ-որ առումով պարզ էր, թե ես ինչ ուղի կընտրեի (ծիծաղում է)։ Մայրս դեռ մանկուց ինձ հետ պարապում էր ու օգնում, իսկ հայրս ինձ բացել է նաև երաժշտության այլ կողմերից»,- պատմում է նա։

Թե որ ստեղծագործությամբ Էլենը հանդես կգա մրցույթում, դեռ վերջնական որոշված չէ, սակայն նա արդեն ունի իր երազանքը։ Երիտասարդ երաժիշտը կցանկանար բեմում հնչեցնել Արամ Խաչատրյանի կոնցերտի 3-րդ մասը։
«Շատ կուզեի նվագել այդ ստեղծագործությունը։ Այն բավականին երկար է՝ մոտ 9 րոպե, բայց ինձ համար մեծ պատիվ կլինի։ Բացի այդ, այն, որ Խաչատրյանը հայ է, ևս կօգնի Հայաստանը ներկայացնել լավագույն ձևով»։
Առավել խորհրդանշական է այն հանգամանքը, որ մրցույթի օրը համընկնում է մեծ կոմպոզիտորի ծննդյան օրվա հետ, ինչը, Էլենի խոսքով, կարող է ելույթին հատուկ նշանակություն հաղորդել։

Չնայած սպասումներին ու պատասխանատվությանը՝ նա կարևորում է հենց երաժշտության հետ անկեղծ կապը․
«Չեմ կարող ասել՝ ինչպես կստացվի, բայց երաժիշտի համար ամենակարևորը ցույց տալ իր առավելագույնն ու ստանալ հաճույք այդ գործընթացից»։
Հավելենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Առաջին ալիքը հայտարարել էր մրցույթ, ինչի արդյունքում ստացել էին ավելի քան 130 հայտ։ Մոտ երկու ամիս տևած մրցութային փուլերից հետո, 11 մասնակից, հաղթահարելով այդ փուլերը, հասավ եզրափակիչ։ Արդեն այս փուլում նրանք ելույթ ունեցան նվագախմբի հետ միասին։
Էլենը հաղթեց Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի՝ ֆլեյտայի և նվագախմբի համար կոնցերտի 3-րդ մասով։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Առաջին ալիքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ