Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Հայաստան է վերադառնում կրկին յուրահատուկ համերգային երեկոյով․ ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» համերգը։
Բարրոյի խոսքով՝ Փարիզից Հայաստան իր ամեն այցը փորձում է նշանավորել հիշարժան համերգով։
«Այս տարի որոշեցի երկու կարևոր միջոցառում կազմակերպել՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Փարիզում։ Գեղեցիկ ծրագիր է սպասվում, ես ուզեցի, որ «Անուրջներ» համերգը ներկայացվի ակադեմիական տարբերակով և ոչ շատ էստրադային՝ բնականաբար շեշտը դնելով որակյալ և բարձրակարգ արտիստների վրա։ Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից, ես որպես արտիստ միշտ ուզում եմ օգտակար լինել նաև ուրիշներին, որովհետև կարևոր է ձեռք մեկնել այլ կատարողներին։ Մեր օրերում, ցավոք, միայն սեփական անձի մասին մտածելը տարածված բնույթ է կրում, բայց արտիստը պետք է համախմբող լինի, փորձի ավելին անել հայրենիքի համար իր ձայնով, ինչպես նաև փորձի հնարավորինս ճիշտ ներկայացնել հայ երգը թե՛ Հայաստանում թե՛ արտերկրում։ Դա բազմաշերտ գործունեություն է, այսօրվա արտիստին մեծ հնարավորություն է տրված, որից օգտվելով պետք է նա ամեն ինչ անի, որ մեր ազգը իր մշակութային զենքով տարբեր հարթակներում ներկայացվի ըստ արժանվույն»,-նշում է Բարրոն։

«Անուրջներ» համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Սյուզաննա Բարէն, Մարիաննա Հայրապետյանը, Սկենա երգչախումբը, Վիկտորյա և Լյանա Ուլիխանյանները։
«Ես միշտ սիրում եմ կապակցել մարդկանց և իրականությունները։ Նախորդ տարի իմ և Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտոնական գրադարանի համագործակցությամբ՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Երիտասարդ կատարողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթը», որի նպատակը վոկալ երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդներին հայտնաբերել և խրախուսելն էր։ Այդ մրցույթի հաղթող ճանաչվեց Գալինա Ցոլակյանը, ով հիմա հանդես կգա ապրիլի 6-ի համերգին»,-նշում է Բարրոն։

Հոկտեմբերի 3-ին երգիչը նախաձեռնել է Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված երեկո Փարիզի Cortot համերգասրահում, որտեղ ելույթ կունենան մերօրյա ճանաչված արտիստներ։
Հաջորդիվ Ադամ Բարրոն հանդես կգա Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա եկեղեցում ապրիլի 24-ին՝ ներկայացնելով հայ երգն ըստ արժանվույն։ Սա բացառիկ պատմական համերգ է Հայոց Եղեռնի 111-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Մարիամ Պոզապալյանի և Արա Պարթևյանի ստեղծագործությունները` ի հարգանք անմեղ հայ զոհերի։
Ադամ Բարրոյի նախաձեռնած նմանատիպ համերգների շարքում են եղել «Ավե Մարիա» խորագրով գալա երեկոն մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի 100-ամյակին ու անմար հիշատակին նվիրված, ինչպես նաև մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված «Ադամ Բարրո և ընկերներ». բարեգործական համերգը և Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը։
Հեղինակ՝ Արմինեի Բրսոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին