Հայաստանը հունիսի 6-ին Երևանում կհյուրընկալի «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթը: Այս տարի մեր երկիրը մրցույթում ներկայանալու է ֆլեյտայի հնչյունների ներքո՝ Էլեն Վիրաբյանի մատուցմամբ:
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հեղինակավոր մրցույթը հյուրընկալելու պատիվն ընձեռվեց Հայաստանին, և որքանո՞վ է այս իրադարձությունը կարևոր մեր երկրի ու մշակույթի համար: NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է Հանրային հեռուստաընկերության երաժշտական նախագծերի բաժնի պետ, «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ի պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանի և Հանրային կապերի ու թվային հաղորդակծցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանի հետ:
«Ի տարբերություն մանկական և մեծերի «Եվրատեսիլ»-ների՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում անպայման չէ` հաղթես, որպեսզի կարողանաս քո երկրում հյուրընկալել։ Այս դեպքում հյուրընկալելու հայտ ես ուղարկում Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU), և, համապատասխանաբար, բանակցություններ տանում քեզ մոտ իրականացնելու համար»,-պատմում է Անուշիկը: Նրա խոսքով՝ 2024 թվականին բավականին մեծ փորձ են ձեռք բերել` Երևանում ամիսներ շարունակ (Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում և Առաջին ալիքի ուղիղ եթերում) անցկացնելով «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթը, որի եզրափակիչ փուլը, ըստ Անուշիկի, բացարձակ չէր զիջում պատանի երաժիշտների շոուին։ «Կարծում եմ` Եվրոպական հեռարձակողների միությունը, հենց մեր ճանապարհին, մրցութային փուլերին ու եզրափակիչ համերգին հետևելով, հյուրընկալելու հարցում էլ ավելի վստահեց մեզ։ Եվրոպացի գործընկերների հետ մի շարք հանդիպումներից և համաժողովներից հետո հաստատվեց Հայաստանը՝ որպես 22-րդ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ի հյուրընկալող երկիր»:
Այս տարվա «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ի կարգախոսն է` «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Լուսինե Թորոսյանը նշում է՝ այս կարգախոսը պատահաբար չեն ընտրել.
«Այս մրցույթը մեզ համար մշակութային մեծ իրադարձություն է, որովհետև Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել դասական երաժշտության դպրոցով։ Բավական է միայն հիշել մեր մեծ կոմպոզիտորներին։ Նույնիսկ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ի անցկացման ամսաթիվն է խորհրդանշական. այդ օրն է ծնվել Արամ Խաչատրյանը»:
Այս տարվա մեր մասնակիցը՝ Էլեն Վիրաբյանը, ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի միջոցով: ««Դեպի դասական Եվրատեսիլը», առաջին հերթին, հրաշալի հարթակ ու հնարավորություն է տալիս այն երաժիշտներին, որոնք ցանկանում են ստեղծագործել և ներկայանալ հայ հեռուստադիտողի առջև։ Իհարկե, Առաջին ալիքի թիմը կարող է մասնակցին ընտրել առանց այս մրցույթն անցկացնելու, սակայն շատ կարևոր է այս հնարավորությունը տրամադրել նման մրցույթների մասնակցել ցանկացող յուրաքանչյուր երաժշտին։
Իհարկե, ամենակարևորը, նման մրցույթների շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում տարածելու և հանրահռչակելու դասական երաժշտությունը ու այս ժանրում ստեղծագործող պատանիներին»,-հավելում է Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
2025 թվականի դեկտեմբերին Առաջին ալիքը հայտարարեց մրցույթ, ինչի արդյունքում ստացան ավելի քան 130 հայտ։ Մոտ երկու ամիս տևած մրցութային փուլերից հետո 11 մասնակից հասավ եզրափակիչ։ Արդեն այս փուլում նրանք ելույթ ունեցան նվագախմբի հետ միասին։
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ հեղինակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ 11 պատվիրակություններ հունիսի 1-ից կժամանեն Հայաստան։ Մեզ սպասվում է բավականին ծավալուն շաբաթ՝ փորձեր, նկարահանումներ, մի շարք անակնկալներ մասնակիցների համար և, իհարկե, եզրափակիչ համերգը, որը կհեռարձակվի եվրոպական մի շարք հեռուստաընկերությունների ուղիղ եթերում։ Այս ամենի ուղղությամբ Առաջին ալիքի թիմն աշխատում է մեկ տարուց ավելի. սա մի շարք հանդիպումների և մեծածավալ աշխատանքի արդյունք է»,-ասում են կազմակերպիչները:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը