Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը պատրաստում է նորաձևության և արվեստի իսկական տոնակատարություն։ Այս շաբաթ՝ մարտի 28-ին, բացվում է «Սկիապարելլի. նորաձևությունը դառնում է արվեստ» ցուցահանդեսը՝ Մեծ Բրիտանիայի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որն ամբողջությամբ նվիրված է լեգենդար Schiaparelli նորաձևության տանը։

Այցելուները կկարողանան հետևել ապրանքանիշի ճանապարհորդությանը՝ Էլզա Սկիապարելիի 1920-ականների համարձակ սյուրռեալիստական փորձերից մինչև ստեղծագործական տնօրեն Դանիել Ռոուզբերիի ժամանակակից տեսլականը։ Ավելի քան 400 ցուցանմուշներ ներառում են 100 անսամբլ, 50 արվեստի գործ, զարդեր և հազվագյուտ արխիվային նյութեր։

Ցուցահանդեսը բաժանված է չորս թեմատիկ բաժինների։ Առաջինը՝ «Ժամանակակից զգեստապահարանի ստեղծումը», ուսումնասիրում է, թե ինչպես է Էլզան առօրյա հագուստը վերածել ավանգարդ արվեստի, այդ թվում՝ 1927 թվականի հազվագյուտ trompe l'oeil սվիտերը։
Հաջորդը «Ստեղծագործական համաստեղություններ» բաժինն է, որը ներկայացնում է նրա լեգենդար համագործակցությունները 1920-ական և 1930-ական թվականների սյուրռեալիստների հետ, այդ թվում՝ հայտնի «Կմախք» (1938), «Արցունքներ» (1938) և «Ծովախեցգետին» (1937) զգեստները՝ Սալվադոր Դալիի «Խխունջ հեռախոս» կտավի և Ժան Կոկտոյի նկարների հետ երկխոսության մեջ։

«Փարիզից այն կողմ» բաժինը ուսումնասիրում է Սկիապարելիի տան ազդեցությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների թատրոնի և կինոյի վրա՝ ներառելով Մեյ Ուեսթի զգեստները, Մարլեն Դիտրիխի խիստ անսամբլները և Էլզայի հազվագյուտ մարգարիտից պատրաստված հարսանեկան զգեստը։
Վերջին գլուխը՝ «Ոսկե թելը», մեզ տանում է մեր օրեր և ներկայացնում Դանիել Ռոուզբերիի աշխատանքները՝ փայլուն ռոբոտ երեխա 2024 թվականի գարուն/ամառ նորաձևության ցուցադրությունից, Դուա Լիպայի ժամանակակից Skeleton զգեստը 2024 թվականի «Ոսկե գլոբուս»-ում և Արիանա Գրանդեի փայլուն զգեստը 2025 թվականի «Օսկար»-ում։

Ցուցահանդեսը ուսումնասիրում է, թե ինչպես է Սկիապարելլին ջնջում առևտրային նորաձևության և բարձր արվեստի միջև եղած սահմանները՝ վերաիմաստավորելով գեղեցկությունն ու ոճը։ Այն բաց է մինչև 2026 թվականի նոյեմբերի 8-ը Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի Սեյնսբերի պատկերասրահում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ