«Եղիսաբեթ II. նրա կյանքը ոճի մեջ» ցուցահանդեսը այցելուների առաջ բացում է թագավորական նրբագեղության անկրկնելի աշխարհը։

Լոնդոնի Թագավորական պատկերասրահում կցուցադրվի ավելի քան 300 նմուշ, որոնց կեսը ցուցադրվում է առաջին անգամ՝ նշելու հանգուցյալ թագուհու ծննդյան հարյուրամյակը։

Դրանց թվում են՝ Նորման Հարթնելլի շքեղ հարսանեկան և թագադրման զգեստները, 2012 թվականի Օլիմպիական խաղերի համար նախատեսված վարդագույն կոստյումը, ինչպես նաև եզակի անձնական իրեր, այդ թվում՝ 1960-ականների թափանցիկ վերարկու և հղիների համար նախատեսված նրբագեղ երեկոյան զգեստ, որը թաքցնում էր ապագա թագավոր Կառլ Երրորդին։

Royal Collection Trust-ի կազմակերպիչները՝ Քերոլայն դե Գիտուի գլխավորությամբ, լիարժեք հասանելիություն են ստացել զգեստապահարանի 4500 առարկաներին, որոնք խնամքով պահպանվել են թագուհու ողջ կյանքի ընթացքում։ Արդյունքում ստեղծվել է Եղիսաբեթ II-ի ոճին նվիրված ամենախոշոր և ամենաշքեղ ցուցահանդեսը, որի պատրաստումը տևել է 18 ամիս։


Այցելուներին այստեղ սպասում են ոչ միայն պետական այցերի և հանդիսավոր առիթների համար նախատեսված երեկոյան ու առօրյա զգեստներ, այլև աքսեսուարներ, որոնք դարձել են թագուհու ոճի անբաժանելի մասը՝ թագեր, ապարանջաններ, Launer պայուսակներ, Cornelia James ձեռնոցներ և ծիածանի բոլոր գույներով ավելի քան 50 գլխարկներ։


Առանձնահատուկ ուշադրություն են գրավում Queen Mary’s Diamond Fringe Tiara թագը, հարսանեկան զգեստը, որը կրկին միավորվել է իր թանկարժեք թագով, ինչպես նաև բազմաթիվ եզակի հանդերձանքներ՝ այն երկրների ազգային մոտիվներով, որոնք այցելել է Եղիսաբեթ II-ը։


Ցուցահանդեսը բացահայտում է, թե ինչպես էր թագուհին վարպետորեն օգտագործում նորաձևությունը որպես դիվանագիտական գործիք՝ միաժամանակ ցուցադրելով բրիտանական վարպետությունը և ստեղծելով կերպար, որը մինչ այսօր մնում է ոճի չափանիշ։

«Նրա համարձակ հագուստային որոշումները միջոց էին նրբորեն ընդլայնելու ընդունված կանոնների սահմանները և սահմանելու թագավորական նրբագեղության նոր չափանիշներ»,— նշում է դե Գիտուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով