Անցած հանգստյան օրերին 100 իտալացի խոհարարներ հավաքվել էին Չելսիի քաղաքապետարանում, պատրաստելու այնպիսի աղանդեր, որը գերազանցեց նախկին նվաճումը, որը սահմանվել էր Միլանում Galbani ընկերության կողմից և կազմում էր 273.5 մետր։
Guinness World Records-ի կանոնների համաձայն՝ ռեկորդային տիրամիսուն պետք է պատրաստվեր և հավաքվեր հենց տեղում՝ իրական ժամանակում։
Դրա ստեղծման համար օգտագործվել է 50.000 սավոյարդի թխվածքաբլիթ և ավելի քան 3000 ձու։
Արդյունքում աղանդերի երկարությունը կազմել է 440.6 մետր, ինչը թույլ է տվել պաշտոնապես գրանցել նոր համաշխարհային ռեկորդ, հայտնում է BBC-ը։
Guinness World Records-ի ներկայացուցիչները հաջորդ օրը հաստատել են այդ ձեռքբերումը։ Նախագծի նախաձեռնող Միրքո Ռիչչին նախկինում արդեն պահել էր այս ռեկորդը՝ 2017 թվականին Իտալիայում, սակայն երկու տարի անց նրա արդյունքը գերազանցել էր մեկ այլ թիմ։ Այժմ նա կրկին վերադարձրել է իր տիտղոսը՝ այս անգամ Լոնդոնում։ Ռիչչին տիրամիսուն անվանել է «աշխարհին Իտալիայի կողմից նվիրած ամենաանհավանական աղանդերը»՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան որպես վայր ընտրելը եղել է շնորհակալության նշան այդ երկրի հանդեպ։
Նրա խոսքով, հսկայական աղանդերի ստեղծումը նաև նվիրված էր թագավորին և բրիտանական արքայական ընտանիքին․ տիրամիսուի վերևը զարդարված էր ոսկե թագով։
Խոհարար Կարմելո Կարնևալեն հստակեցրել է, որ ռեկորդի համար աղանդերը պետք է համապատասխաներ խիստ սահմանված չափանիշների՝ առնվազն 8 սմ բարձրությամբ և 15 սմ լայնությամբ։ Պատասխանելով լավ տիրամիսուի գաղտնիքի մասին հարցին՝ նա ընդգծել է․ «Լավ սուրճ, խիտ կրեմ և շատ կիրք»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով