Նախորդ վարկանիշային աղյուսակների քննադատությունից հետո, որոնցում առաջատար դիրքերում էին վաճառքի անկում ապրող ապրանքանիշերը (օրինակ՝ Saint Laurent), Lyst-ը վերանայել է իր մեթոդաբանությունը: Այժմ վարկանիշը այլևս հիմնված չէ միայն հարթակի ներսում որոնումների վրա, այլ կազմվում է երեք փոխկապակցված գործոնների հիման վրա՝ ցանկություն, պահանջարկ և բացահայտում, գրում է WWD-ն։
Նոր համակարգի նպատակն է ավելի ճշգրիտ արտացոլել ոչ միայն առևտրային հաջողությունը, այլև ապրանքանիշի իրական «մշակութային ջերմաստիճանը». թե որքանով է այն քննարկվում, մեջբերվում և տարածվում թվային միջավայրում։
Ինչպես է այժմ չափվում «նորաձևության աղմուկը»
Չափում է, թե որքան է բրենդը հետաքրքրում մարդկանց ինտերնետում։ Դիտարկվում են՝
սոցիալական ցանցերում քննարկումները (Instagram, TikTok և այլն)
այդ քննարկումների հուզական տոնը (դրական, բացասական)
օգտատերերի ստեղծած բովանդակությունը և դրա ակտիվությունը
նորաձևության օնլայն հոդվածները:
Հիմնված է մոտ 160 միլիոն գնորդների վարքագծի վրա։ Ներառում է՝
որոնումները (Lyst-ում և այլ հարթակներում)
վաճառքներն ու գնման մակարդակը
որքան արագ են ապրանքները վաճառվում
օգտատերերի ներգրավվածությունը ապրանքների հետ
Ցույց է տալիս, թե ինչպես է բրենդը հասնում նոր լսարանների՝
նոր որոնման միտումներ
հետաքրքրության փոխանցում այլ ոլորտներից (երաժշտություն, ֆիլմ, սպորտ, խաղեր, արվեստ)
լսարանի ընդլայնում՝ նորաձևության սովորական շրջանակից դուրս
Նոր համակարգը այժմ թույլ է տալիս բրենդներին հայտնվել վարկանիշում նույնիսկ առանց Lyst հարթակում անմիջական ներկայության։
Chanel-ը՝ «մշակութային պահանջարկի» նոր առաջատար

Եռամսյակի գլխավոր իրադարձությունը դարձել է Chanel-ի առաջին տեղը։ Lyst-ի տվյալներով՝ Մաթյե Բլազիի ղեկավարությամբ ստեղծված հավաքածուները առաջացրել են ուժեղ թվային ազդեցություն՝ հետաքրքրությունը արագորեն տարածվել է նորաձևության ոլորտի մասնագետների հետաքրքրությունը դեպի լայն լսարանի վրա։
Հետևյալ ապրանքները հատուկ հետաքրքրություն առաջացրին.
Երկու ապրանքներն էլ ընդգրկվեցին եռամսյակի ամենաշատ որոնվող ապրանքների ցանկում։
Lyst-ի տվյալներով՝ Բլազիի հավաքածուն «սկսել է թվային քննարկումների ալիք», որը դուրս է եկել նորաձևության շրջանակներից և տեղափոխվել է զանգվածային մշակույթ։
Նորաձևության աստիճանակարգության վերաձևավորում

Թարմացված վարկանիշում նաև՝
Քառորդի ամենապահանջված ապրանքների շարքում հայտնվել են՝
Lyst-ի թարմացումը արտացոլում է ավելի լայն միտում․ նորաձևությունն ավելի ու ավելի քիչ է չափվում միայն վաճառքներով և ավելի շատ՝ մշակույթի, սոցիալական ցանցերի և մեդիայի վրա ունեցած ազդեցությամբ։ Այժմ «ամենաթեժ բրենդը» ոչ միայն այն է, որը ավելի շատ է վաճառում, այլ նաև այն, որի մասին խոսում են, որի ոճը կրկնօրինակում են և որը դառնում է թվային օրակարգի մի մաս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով