«Կոմսոմոլսկայա պրավդայի» փոխանցմամբ՝ Օքսանա Սամոյլովայի ծննդյան օրը «խառն էր»։ Օրվա ընթացքում բլոգերը ժամանակ է անցկացրել իր երեխաների հետ՝ տանելով նրանց զվարճանքի այգի և նշելով առիթը ընտանեկան միջավայրում։ Սակայն երեկոյան, դատելով սոցիալական ցանցերի կադրերից, ձևաչափը կտրուկ փոխվել է։

Տոնակատարությունը շարունակվել է ռեստորանում, որտեղ Սամոյլովան գնացել է առանց երեխաների։ Սև մինի կիսաշրջազգեստով նա բարձրացել է սեղանի վրա և պարել՝ առանձնապես չմտածելով, թե ինչ տեսք ունի։ Տեսանյութերը արագ տարածվել են՝ դառնալով լրատվական դաշտի հիմնական քննարկման աղբյուրը։
Սամոյլովայի կերպարը նույնպես արժանի էր հատուկ ուշադրության։ Նա երեկույթին ներկայացել է գրեթե ներքնազգեստով՝ սև հավաքածուով, որը հագեցած էր թափանցիկ կտորներով և ժանյակներով, որոնք դժվար թե կարելի լիներ զգեստ անվանել։

Միևնույն ժամանակ, Ջիգանը մնացել էր երեխաների հետ և, ըստ հրատարակության, նրանց զերծ էր պահել տոնակատարության երեկոյան մասից։ Մեկնաբանություններում սա անմիջապես վերածվել է պատմության՝ «պատասխանատու հայրն» ընդդեմ «ազատամիտ մոր»։

Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինները շարունակում են խաղալ զգույշ՝ «ամեն ինչ լավ է» սկզբունքով, բայց դրսից սա ավելի ու ավելի է նմանվում ցուցադրական դերային խաղի։ Նրանք հայտնվում են նույն միջոցառումներին, բայց թվացյալ հերթով՝ երբեք չլինելով նույն վայրում միասն բայց միևնույն ժամանակ երբեք չթողնելով ընդհանուր տեղեկատվական տարածքը։

Այս ֆոնի վրա բաժանորդներն ավելի շատ մտահոգված են մի ուրիշ բանով՝ նրանց ավագ դստեր՝ Արիելայի անհետացմամբ։ Աղջիկը գրեթե ամբողջությամբ դադարել է հայտնվել սոցիալական ցանցերում, և սա ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում։ Մինչ նրա ծնողները բաժանում են հանրության ուշադրությունը, նա, կարծես, նախընտրում է կադրից լիակատար բացակայությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից