Ուկրաինական «Ձայն» նախագծի եզրափակչի մասնակից Արսեն Միրզոյանն ու երգչուհի Տոնյա Մատվիենկոն այլեւս չեն թաքցնում հարաբերությունները: Միմյանց հանդեպ զգացմունքները նրանք որոշել են ցուցադրել մանրահատակի վրա: Այս կիրակի ուկրաինական հեռուստաալիքներից մեկով եթեր է հեռարձակվելու «Կրքեր մանրահատակի վրա» շոուի պրեմիերան: Հիմնական ուշադրությունը սեւեռվելու է Արսեն Միրզոյան-Տոնյա Մատվիենկո զույգի վրա: Չէ՞ որ նախկինում ո՛չ Տոնյան, ո՛չ Արսենն առանձնապես չէին ցուցադրում իրենց զգացմունքները, իսկ հիմա որոշել են այդ անել պարի միջոցով:
Տոնյա Մատվիենկոն պատմել է փորձերի եւ այն մասին, թե ինչ դժվարությունների են բախվել. «Նախկինում ես երբեք չեմ պարել, այդ պատճառով ֆիզիկապես շատ դժվար էր: Առաջին ելույթից առաջ քամած կիտրոնի զգացողություն ունեմ: Արսենը ֆիզիկապես ավելի տոկուն է, այդ պատճառով նրա համար ինչ-որ առումով նույնիսկ դյուրին է: Երբեմն վեճեր են ծագում, քանի որ դժվար է անել այն, ինչ չես կարողանում: Բայց մենք վճռական ենք տրամադրված»:
Տոնյան նաեւ պատմել է, թե ինչպես են Արսենի հետ որոշել միասին ապրել. «Մենք ամեն օր շփվում էինք: Մի օր Արսենը պարզապես մոտեցավ եւ առաջարկեց միասին լինել, քանի որ այլ կերպ չէր ստացվում… Մենք գրեթե անմիջապես սկսեցինք միասին ապրել, բոլորովին նոր կյանք սկսվեց»:

Իր հերթին Արսենը, ով հանուն Տոնյայի լքել է ընտանիքը, խոստովանել է, որ Անտոնինա Մատվիենկոյի հետ հարսանիք չի ծրագրում երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով:
«Մենք վաղուց ենք հանգել եզրակացության, որ հարկավոր է փոխել իշխանությունը: Այս իշխանությունը թալանում է երկիրը, իսկ ինքը վաղուց եվրաինտեգրվել է: Այդ մարդիկ բիզնես ունեն, Շենգենում սեփականություն: Ռուսական բոլոր հեռուստաալիքներով պնդում են, որ խեղճ Յանուկովիչին օլիգարխներ են շրջապատում, ովքեր ճնշում են նրան: Իսկ նա, իբր, ազնիվ է: Ուկրաինայում իշխանությունը թքած ունի սեփական ժողովրդի վրա, իրեն այնպես է պահում, կարծես Ռուսաստանին պատվիրակել է մեզ կառավարել: Այդ ցինիզմի գագաթնակետն է»,- նշել է Արսենը:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 սեպտեմբերի
Արձակուրդն ավարտվում է, իսկ անհանգստությունը սկսվում է․ ինչո՞ւ չենք ուզում վերադառնալ աշխատանքի11:38, 19 սեպտեմբերի
Գազարի լվացում՝ լվացքի մեքենայում. բլոգերի անսովոր հնարքը զայրացրել է օգտատերերին11:17, 19 սեպտեմբերի
Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ10:29, 19 սեպտեմբերի
Երեք կերպար մեկ երեկոյի ընթացքում. Քիմ Քարդաշյանը նորաձևության մարաթոն է կազմակերպել Լոնդոնում09:00, 19 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 18 սեպտեմբերի
Ֆորմուլա 1-ի լեգենդի դուստրը սկանդալի մեջ է հայտնվել պիտ-լեյնում՝ սպիտակ զգեստի պատճառով22:19, 18 սեպտեմբերի
«Բերանների ոչ ագրեսիվ շփում». Օքսֆորդի գիտնականները բացատրել են, թե ինչ է համբույրը21:30, 18 սեպտեմբերի
Գեղեցկություն՝ անակնկալով. գիտնականները երկարացված թարթիչների տակ մանրադիտակային տզեր են հայտնաբերել20:21, 18 սեպտեմբերի
Ավստրիացի միլիոնատերը վարձել է Բեզոսի նմանակին և իրական հատուկ ջոկատայինների նշանակել նրան հսկելու համար. կորպորատիվ կատակը վերածվել է սկանդալի19:33, 18 սեպտեմբերի
1 միլիարդ դոլարը այլևս բավարար չէ. Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը և Օփրա Ուինֆրին «չափազանց աղքատ» են Forbes 400-ի համար16:22, 18 սեպտեմբերի
«Ես նույնիսկ մանրակրկիտ լվացի հետույքս». Մանհեթենի բնակչին աշխատանքից ազատել են 2.5 ժամ անց՝ «հիգիենայի խնդիրների» պատճառով15:36, 18 սեպտեմբերի
Adidas-ը Նյու Յորքի սիրելի աղանդերը վերածում է սպորտային կոշիկների. Samba-ն ստանում է կանոլիից ոգեշնչված դիզայն