WWD-ն հաղորդում է, որ Jean Paul Gaultier նորաձևության տունը նիշային օծանելիքի արտադրությունը բարձրացնում է նոր մակարդակի՝ ներկայացնելով Les Ateliers Gaultier պրեմիում օծանելիքի շարքը, որը նախատեսված է ավելի պահանջկոտ լսարանի համար և ունի ավելի բարձր գնային սահման։
Նոր հավաքածուն հարգանքի տուրք կմատուցի ապրանքանիշի հիմնադիր Ժան Պոլ Գոլտիեի ժառանգությանը և նրա կուտյուրային կոդին՝ համատեղելով բարձր նորաձևության գեղագիտությունը օծանելիքի արվեստի հետ։
Նոր հավաքածուի յուրաքանչյուր օծանելիքի գինը կկազմի մոտավորապես 260 եվրո 100 մլ-ի համար՝ միայն մեկ ձևաչափով։ Սա դասում է շարքը որպես խիստ պրեմիում ապրանք շքեղ նիշային օծանելիքի հատվածում։
Ապրանքի ներկայացուցիչների խոսքով՝ ավելի բարձր գինը թույլ է տալիս օգտագործել ավելի հազվագյուտ բաղադրիչներ և ներգրավել առաջատար օծանելիքագործների։
Վեց բույր առաջատար օծանելիքագործներից
Հավաքածուն ներառում է վեց կոմպոզիցիա, որոնք ստեղծվել են հայտնի օծանելիքագործների կողմից.
Յուրաքանչյուր բույր ստեղծվել է որպես առանձին «զգացմունքային պատմություն», որը համատեղում է ավանդույթը և փորձարկումները։
Շշերը նախագծված են ռետրո ոճով և հղում են կատարում նորաձևության տան արխիվներին։ Դիզայնը ներառում է մետաղական տարրեր, որոնք հիշեցնում են քորոցներ և դեկորատիվ մանրամասներ՝ ոգեշնչված բարձր նորաձևության ատելյեներից։
Փաթեթավորումը ընդգծում է ապրանքանիշի նորաձևության ժառանգության հետ կապը՝ դեկորատիվ կարերի և սպիտակ ու ոսկեգույն գրաֆիկայի միջոցով։
Վաճառքը կսկսվի Փարիզում՝ Printemps հանրախանութում և Շառլ դը Գոլ օդանավակայանում, որից հետո հավաքածուն հասանելի կլինի Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ճանապարհորդական մանրածախ առևտրում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին