Դիանա Գրիգորյանը շուտով կներկայացնի իր նոր՝ «Փախուստ մանկությունից» նախագիծը որը բաղկացած է 24 մասից և հասանելի կլինի PanArmenian TV-ի յութուբյան հարթակում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում սցենարիստ-պրոդյուսերը նշեց, որ դիտողներին սպասվում է ժամանակակից, դինամիկ, զգացմունքային ու նոր ձևաչափով սերիալ, որը, նրա խոսքով, դասական սերիալներից կտարբերվի իր կառուցվածքով ու պատմողական լեզվով։
«Խոսքը, այսպես կոչվող, short սերիալի մասին է՝ կարճ, բայց շատ խիտ ու ազդեցիկ սյուժեով, իրադարձությունների զարգացմամբ, որ դիտողին առաջին իսկ րոպեներից կներքաշի կատարվող գործողությունների մեջ։ Այն կազմված է լինելու 24 մասից և յուրաքանչյուր սերիան լինելու է մինչև 10 րոպե տևողությամբ»։

Նա նշում է՝ այս ձևաչափը ստեղծվել է շատ բնականորեն և այսօրվա լսարանի պահանջներին համահունչ․ «Որովհետև թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մարդն արդեն սովորել է ամեն ինչ ստանալ արագ և կարճ ժամանակամիջոցում։ Դա վերաբերում է կենսական բոլոր ոլորտներին, այդ թվում՝ ժամանցին, որի մի մասն է կազմում նաև սերիալի արտադրությունը։
Ստացել ենք արագ զարգացող, բայց խորքային ասելիք ունեցող պատմություն։ Յուրաքանչյուր սերիա կառուցված է այնպես, որ ավարտից հետո ցանկություն առաջանա անմիջապես դիտելու հաջորդը»։

Դիանայի խոսքով՝ բացի հետաքրքիր սյուժեից, մեծ ուշադրություն է դարձվել նաև կինեմատոգրաֆիկ որակին, մթնոլորտին, երաժշտությանը և դերասանական խաղին, «որպեսզի յութուբյան հարթակում հանդիսատեսը տեսնի ոչ թե սոսկ օնլայն կոնտենտ, այլ նաև ստանա այն զգացմունքայնությունը, որի կարիքն ունի ցանկացած սերիալ փնտրող»։
Նոր նախագիծը սիրային դրամա է, որտեղ կա ամեն ինչ՝ դավաճանություն, հավատարմություն, կորուստ, ձեռքբերում, զգացմունքներ, հույզեր, ընտանեկան հարաբերություններ, չբուժված վերքեր և սեփական ինքնության որոնման դժվար, բայց հաղթական ճանապարհ։
«Պատմության առանցքում մարդիկ են, ովքեր առաջին հայացքից կարող են թվալ կայացած ու ուժեղ կերպարներ, բայց ներքուստ դեռ պայքարում են իրենց անցյալի հետ։ Սա սերիալ է ընտրությունների և այն մասին, թե ինչպես մանկությունը կարող է ողջ կյանքում ուղեկցել մարդուն»,-մանրամասնեց նա։
Նախագծում ներգրավված են երիտասարդ ու փորձառու դերասաններ, արհեստավարժ ստեղծագործական թիմ, որը փորձել է ստանալ հնարավորինս անկեղծ ու իրականությանը մոտ պատմություն, ասում է Դիանան։

Անդրադառնալով սերիալի վերնագրին՝ («Փախուստ մանկությունից») Դիանան հավելեց․ «Գուցե տպավորություն ստեղծվի, որ հերոսը կամ հերոսները հասակ առնելով փախչում են իրենց մանկությունից, բայց մեր սյուժեում «փախուստն» այլ դիտանկյունից է ներկայացված։
Հերոսուհին սիրո շնորհիվ կյանքից ու ճակատագրից հնարավորություն է ստանում ընդունել ինքն իրեն, հաշտվել ներսի կոտրված երեխայի հետ, դեմ գնալ իր փոխարեն ապրողների կամքին ու տրվել սեփական երջանկությանը՝ փախչելով այն մանկությունից, որն ընդհատվելով շրջադարձորեն փոխել էր իր ապագան՝ թողնելով մենակ ու լքված, հասցնելով կյանքի հատակին»։
Սցենարիստի խոսքով՝ իրենք նպատակ ունեն, որ դիտողը ոչ միայն հետևի սյուժեին, այլ նաև շատ դեպքերում տեսնի ինքն իրեն, մտածի, զգա, խորհի ու գուցե իր ներսում վերագտնի կորցրած կարևոր մի բան։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը