Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային «KAN» հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր այլ երկրի՝ Ադրբեջանի դրոշը։
Ի պատասխան՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։
Ստորև ներկայացնում ենք հատված «KAN» հեռուստաալիքի տնօրեն Գոլան Յոխպազի նամակից.
«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»,-նշված է նամակում, որն ամբողջությամբ հրապարակված է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
