«Pogossian Luxury Brand House»-ի սեփականատեր Արմեն Պողոսյանն առաջին հայ գործարարն է, ով հանդես է եկել Չինաստանի «Forbes Under 30» հարթակում՝ սահմանելով կարևոր նշաձող հայկական ձեռնարկատիրության, լյուքս ոլորտի արհեստագործության և միջազգային բիզնես ներկայացուցչության համար:
Պողոսյանը հրավիրված էր մասնակցելու 2024–2025 թվականների «Forbes 30 Under 30 Summit China» գագաթնաժողովին, որն անցկացվել է Հենան նահանգի Չժենչժոու Սիաս համալսարանում (Zhengzhou Sias University)՝ «2026 Forbes China Economic Forum»-ին զուգահեռ: Արմեն Պողոսյանի ներկայությունն այս միջոցառմանը ևս մեկ անգամ ընդգծեց ինչպես նրա միջազգային հեղինակության շարունակական աճը, այնպես էլ իր գործունեության միջոցով Հայաստանի կայուն և վստահելի դիրքավորումը գլոբալ ձեռնարկատիրության, լյուքս ապրանքանիշերի զարգացման ուղղություններում և միջազգային համագործակցություններում։

«Ազդարարելով ապագան» (Jumpstarting the Future) հեռանկարային թեմայով անցկացվող երկօրյա գագաթնաժողովը համախմբել էր Չինաստանի «Forbes Under 30»-ի նախկին և ներկա ազդեցիկ դափնեկիրներին, համաշխարհային ֆինանսական և բիզնես առաջնորդներին, ապագայամետ ներդրողներին, ոլորտային ժյուրիի անդամներին, գիտության առաջամարտիկներին և «Forbes China»-ի բարձր օղակի ղեկավարներին։ «Forbes Under 30 Summit China»-ն դարձել է նոր սերնդի առաջնորդների երկխոսության, նորարարության և նոր կապերի հաստատման համար բացառիկ հարթակ։
Գագաթնաժողովը մեկնարկեց Չժենչժոու Սիաս համալսարանի ֆրանսիական այգում կայացած բացառիկ ընդունելությամբ, «Forbes China» միջազգային բիզնեսի ղեկավար Հերման Չիկի և «Չժենչժոու Սիաս համալսարանի» կուսակցական քարտուղար Նյու Սյաոյունի ողջույնի խոսերով: Գագաթաժողովի բարձր մակարդակի երկխոսության շրջանակում Արմեն Պողոսյանը ներկայացրեց համաշխարհային բիզնեսի ապագայի ձևավորման գործում երիտասարդ ձեռնարկատերերի կարևոր դերակատարման վերաբերյալ իր տեսլականը։

«Ապագայի ձեռնարկատերերը պարզապես չեն հետևում միտումներին, նրանք այդ միտումներն ստեղծում են անընդհատ փոփոխվող շուկայում։ Գերազանցության այս տեսլականը կիսող անհատների միավորումը բեկումնային փոփոխություններն անխուսափելի է դարձնում: «Forbes Under 30» գագաթնաժողովում իմ փորձառությունն ապացուցեց, որ փոխանակվելով գաղափարներով, կիրառելով նորարարություններ ու պատրաստ լինելով սահմաններ չճանաչող համագործակցության՝ մենք կարող ենք կանխատեսնել և ձևավորել ապագան շատ նախապես»:

Գագաթնաժողովի ընթացքում Պողոսյանը հանդիպումներ է ունեցել առաջատար ձեռնարկատերերի, նորարարների, ներդրողների և բիզնես ղեկավարների հետ Չինաստանից և աշխարհի այլ երկրներից: Նրա մասնակցությունն ուներ ավելի լայն առաքելություն՝ ներկայացնել հայկական գերազանցությունը միջազգային այնպիսի հարթակներում, որտեղ գնահատվում են տաղանդը, հավակնոտ նպատակներն ու ապագայամետ առաջնորդությունը:
Գագաթնաժողովի հիմնական ծրագիրը ներառում էր հինգ գլխավոր ելույթ և երեք մասնագիտական կլոր սեղան-քննարկում, որտեղ մասնակիցներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են AI-ով աշխատող խելացի սարքավորումները, տեղական հաշվարկվող հզորությունների էկոհամակարգերը, սպառողական նոր բրենդների տրամաբանությունը և խելացի ռոբոտաշինությունը։
Միջոցառման կարևորագույն իրադարձություններից էր «Under 30 Awards Gala» սպասված մրցանակաբաշխությունը, որտեղ մեծարվեցին 2024 և 2025 թվականների «Forbes China Under 30» ցուցակի դափնեկիրները: Երեկոն ընգծեց Չինաստանի նոր սերնդի բիզնես- առաջնորդների բազմազանությունը, հավակնություններն ու լայնախոհությունը։

Գագաթնաժողովի ընթացքում հյուրերի ուշադրությանն է արժանացել նաև «Jardins d'Arménie»-ի նրբաճաշակ տաղավարը։ Այն ներկաներին առաջարկում էր համտեսի յուրօրինակ փորձառություն և ծանոթություն ռոյալ բրենդիի յուրահատուկ ժառանգությանը: Այս նախաձեռնությունն էլ ավելի ամրապնդեց Հայաստանի մշակութային ներկայությունը «Forbes Under 30» միջավայրում:
«Pogossian Luxury Brand House»-ն աջակցել է գագաթնաժողովի հաջող իրականացմանը՝ հանդես գալով այնպիսի հեղինակավոր գործընկերների կողքին, ինչպիսիք են iSoftStone-ը, Plug and Play China-ն, Dreame AI Smart Ring-ը և MarcumAsia-ն:

Արմեն Պողոսյանի մասին
Արմեն Պողոսյանը 27-ամյա ձեռնարկատեր է և «Pogossian Luxury Brand House»-ի (SPS Cigaronne) սեփականատերը։ Խումբն արհեստավարժության, ստեղծարարության, գերազանցության, վարպետության և ընտանեկան ժառանգության վրա հիմնված՝ ամենադինամիկ զարգացող միջազգային լյուքս ընկերություններից է։ Ներկայացնելով հայ ձեռնարկատերերի նոր սերունդը՝ Արմեն Պողոսյանը շարունակում է ընդլայնել հայկական նորարարական, ժամանակակից լյուքսի ներկայությունը համաշխարհային շուկաներում:
«Pogossian Luxury Brand House»-ի մասին
1990-ականների սկզբից Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք, որի հիմքում ընկած են արհեստավարժությունն ու նրբագեղությունը: Հիմնադրված լինելով Հայաստանում և ներկայացված լինելով ավելի քան 40 երկրներում՝ «Pogossian Luxury Brand House»-ը (SPS Cigaronne) մարմնավորում է ստեղծարարության, կատարելության և բրենդային տպավորիչ փորձառությունների տեսլականը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:34, 16 սեպտեմբերի
1.7 միլիոն դոլար Աստերիքսի համար. փոքրիկ նկարը խելահեղ պայքար է հրահրել աճուրդում20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից15:44, 16 սեպտեմբերի
Քաշմիրե վերարկուներ և հազար դոլարանոց պայուսակներ. Louis Vuitton-ը ցուցադրել է հարուստների համար նախատեսված զգեստապահարան15:20, 16 սեպտեմբերի
Rolex՝ 72,800 դոլարով. Պլատին, Լուսնի փուլ և ամիսները հաշվող օրացույց14:38, 16 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբոր սենսացիոն գիրքը գողացել են բեռնատարից՝ հրատարակվելուց առաջ14:14, 16 սեպտեմբերի
72-ամյա Քրիստի Բրինկլին պոդիումի վրա գերազանցել է երիտասարդ մոդելներին. «Ես զգում եմ ինձ միլիոն դոլար գումարած հարկերը»13:56, 16 սեպտեմբերի
64-ամյա Թոմ Քրուզը մերկացել է GQ-ի համար և զարմանալի խոստովանություն արել իր «խելագար» բնույթի մասին