Երևանի կենտրոնական փողոցները երեք օր շարունակ կրկին մարդաշատ էին․ մարդիկ զբոսնում էին ձեռքին գինու բաժակներով։ Հոբելյանական Yerevan Wine Days-ը հավաքեց տասնյակ հազարավոր հյուրերի, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի կարևոր ու սիրված զբոսաշրջային միջոցառումներից է, և հնարավորություն տվեց հայկական գինեգործներին իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային այցելուներին։ Սակայն ակնհայտ հաջողությունների հետ մեկտեղ փառատոնը կրկին բարձրացրեց հարցեր, որոնք քննարկվում են արդեն մի քանի տարի․ արդյո՞ք այն նոր գաղափարի կարիք ունի, ժամանակը չէ՞ ընդլայնելու անցկացման տարածքը, և արդյո՞ք տասներորդ փառատոնը բավականաչափ տարբերվում էր նախորդ իննից։
Երեք օր շարունակ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները վերածվել էին մեծ հետիոտնային հոսքի․ մարդկանց շարժը գրեթե չէր դադարում։ Լուսանկարչական սարքերով զբոսաշրջիկներ, աշխատանքից հետո եկած տեղացիներ, գինեգործներ, բլոգերներ ու լրագրողներ շրջում էին տասնյակ տաղավարների, համերգային հարթակների և սննդի տաղավարների միջև։

Ամենաուշագրավ փոփոխություններից մեկը սննդի տաղավարների և լրացուցիչ ակտիվությունների թվի ավելացումն էր։ Բացի գինու համտեսներից, այցելուներին սպասում էին խաղային գոտիներ, վարպետաց դասեր և տարբեր ինտերակտիվ հարթակներ։ Փառատոնը գնալով ավելի է վերածվում լիարժեք քաղաքային տոնի, որտեղ գինին շարունակում է մնալ գլխավոր թեման, սակայն այլևս միակ պատճառը չէ այցելելու համար։
Միևնույն ժամանակ, ամենաշատ ուշադրությունը գրավում էին այն տաղավարները, որոնք այցելուներին առաջարկում էին ոչ միայն արտադրանք, այլև պատմություն։ Հերթեր ավելի հաճախ գոյանում էին ոչ միայն հայտնի գինեգործների տաղավարների մոտ, այլ հատկապես նրանց, ովքեր հետաքրքիր գաղափար էին մտածել, յուրահատուկ ներկայացում ապահովել կամ իրենց ապրանքանիշի շուրջ հատուկ մթնոլորտ ստեղծել։ Երբ փառատոնին ներկայացված են տասնյակ գինեգործարաններ, այցելուների ուշադրությունը դառնում է ոչ պակաս կարևոր ռեսուրս, քան հենց գինու որակը։

Այս տարվա փառատոնի հետաքրքիր հատվածներից մեկը գործնական հանդիպումներն ու բաց քննարկումներն էին՝ նվիրված գինուն, սննդին և զբոսաշրջությանը։ Եղանակային պայմանների պատճառով ծրագրի մի մասը փոփոխվեց, սակայն որոշ ելույթներ, այնուամենայնիվ, կայացան։ Դրանցից հատկապես հիշարժան էր լուսանկարիչ, հրապարակախոս և ճանապարհորդ Նատա Բրետտելի հետ հանդիպումը։ Խոսելով սննդի թեմայով լրագրության մասին՝ նա առաջարկեց սննդին և գինուն նայել ոչ թե պարզապես որպես արտադրանքի, այլ որպես մարդկային պատմություն ներկայացնելու առիթի։
Նրա կարծիքով՝ ընթերցողներին և ճանապարհորդներին գրավում են ոչ այնքան ուտեստներն ու խմիչքները, որքան դրանց հետևում կանգնած մարդիկ, հիշողություններն ու ճակատագրերը։ Որպես օրինակ՝ նա պատմեց Տորոնտոյում հայկական ռեստորան կատարած այցի մասին, որտեղ հաստատության պատմությունն իրականում վերածվել էր ընտանիքի պատմության, մոր հիշատակի և ուտելիքի միջոցով աշխարհի հետ հայերի մասին խոսելու փորձի։

Առանձին անդրադառնալով հայկական խոհանոցի ապագային՝ Նատա Բերտտելը նշեց, որ երկար ժամանակ հայկական խոհանոցը բավական պահպանողական էր, սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երիտասարդ խոհարարներ պատրաստ են փորձարկումների, նոր ձևեր որոնելու և ավանդական բաղադրատոմսերը նորովի ներկայացնելու։
«Մենք դեռ այս ճանապարհի սկզբում ենք, բայց տարեցտարի ավելի շատ համարձակ ու հետաքրքիր նախագծեր են հայտնվում»,– ընդգծեց նա։

Ինչ-որ առումով այս զրույցը համահունչ էր հենց փառատոնին։ Տասը տարիների ընթացքում Yerevan Wine Days-ը նույնպես սովորական գինու համտեսներից վերածվել է մի միջավայրի, որտեղ ավելի հաճախ խոսվում է ոչ միայն գինու համի, այլ նաև դրա հետևում կանգնած մարդկանց, մշակույթի և պատմությունների մասին։

Փառատոնի գլխավոր ձեռքբերումներից մեկը շարունակում է մնալ նրա ազդեցությունը Հայաստանի զբոսաշրջային հեղինակության վրա։ Հազարավոր օտարերկրյա այցելուների համար Yerevan Wine Days-ը դառնում է հայկական գինեգործության, խոհանոցի և քաղաքային մշակույթի հետ առաջին ծանոթությունը։ Տասը տարվա ընթացքում փառատոնը վերածվել է երկրի ամենաճանաչելի այցեքարտերից մեկի և ապացուցել, որ կարող է զբոսաշրջիկներ ներգրավել ոչ պակաս արդյունավետ, քան բազմաթիվ միջազգային միջոցառումներ։

Հոբելյանական Yerevan Wine Days-ի գլխավոր եզրակացությունը, հավանաբար, այն է, որ փառատոնը այլևս կարիք չունի ապացուցելու իր նշանակությունը։ Այն արդեն դարձել է Հայաստանի ամենախոշոր զբոսաշրջային միջոցառումներից մեկը, ճանաչելի բրենդ և հայկական գինեգործության առաջխաղացման արդյունավետ հարթակ։

Այսօր փառատոնի առջև այլ խնդիր է դրված։ Եթե առաջին տարիները նվիրված էին աճին և այցելուների ներգրավմանը, ապա հաջորդ տարիները, հավանաբար, կպահանջեն նոր գաղափարներ և ավելի համարձակ լուծումներ։ Քանի որ տասնյակ հազարավոր հյուրեր հավաքել Yerevan Wine Days-ը արդեն կարողանում է։ Հիմա գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք փառատոնը կկարողանա զարմացնել նրանց, ովքեր այնտեղ վերադառնում են ամեն տարի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային