Հայաստանի և Բելգիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված նոր նախաձեռնության շրջանակում Երևանում է գտնվում աշխարհահռչակ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի պատվիրակությունը։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ հայաստանյան մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև համերգ, որի ընթացքում կներկայացվեն կապելլայի շրջանավարտների ձեռքբերումները և կստեղծվեն նոր համագործակցությունների ու մասնագիտական կապերի հաստատման հնարավորություններ։
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքն ասում է, որ Հայաստանում Բելգիայի դեսպանությունը թեև երիտասարդ կառույց է, սակայն արդեն իսկ ակտիվորեն աշխատում է երկու երկրների միջև կապեր ստեղծելու ուղղությամբ։
«Մենք մեզ հաճախ անվանում ենք «ստարտափ» դեսպանատուն, որովհետև մեր հիմնական նպատակը Հայաստանի և Բելգիայի միջև կամուրջներ կառուցելն է՝ թե՛ հաստատությունների, թե՛ ժողովուրդների, թե՛ երկրների մակարդակով»,-այսօր՝ հունիսի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց դեսպանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հարուստ մշակութային ենթակառուցվածքներ ունի՝ օպերա, համերգասրահներ, թատրոններ և այլ հաստատություններ, և վերջին երկուսուկես տարիների ընթացքում դեսպանությունը հետևողականորեն աշխատել է դրանց և բելգիական գործընկերների միջև համագործակցություն ձևավորելու ուղղությամբ։
Դեսպանը հիշեցրեց նաև Բելգիայում բնակվող մեծաթիվ հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ ներկայումս երկրում ապրում է շուրջ 30-40 հազար հայ, ինչը լրացուցիչ հիմք է մշակութային և մասնագիտական կապերի զարգացման համար։
Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելը համագործակցությունը բնութագրեց որպես արդեն գոյություն ունեցող բարեկամության շարունակություն։ Նա հիշեցրեց, որ Բելգիայի թագուհի Էլիզաբեթը մտերիմ հարաբերություններ է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ։
«Արամ Խաչատրյանը հաճախ էր այցելում թագուհուն Բելգիա մեկնելիս, նրանք միասին նույնիսկ մասնակցել են ԱՄՆ-ում անցկացվող փառատոների։ Ուստի մեզ համար այս համագործակցությունը նաև պատմական հիմքեր ունի»,- ասաց Շապելը։
Նրա ներկայացմամբ՝ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան համարվում է աշխարհի լավագույն երաժշտական կրթական և մասնագիտական կենտրոններից մեկը։ Այժմ այնտեղ ստեղծագործում և կատարելագործվում են 67 արտիստներ՝ 22 երկրներից։
«Մեր հիմնական նպատակը արվեստում գերազանցության հասնելն է»,- նշեց նա։
Շապելը ներկայացրեց համագործակցության երեք հիմնական ուղղությունները՝ կապելլայի ճանաչելիության բարձրացումը հայկական երաժշտական միջավայրում, գործընկերային հարաբերությունների ձևավորումը նվագախմբերի և մշակութային հարթակների հետ, ինչպես նաև հայկական համայնքի ներգրավումը՝ որպես երիտասարդ երաժիշտների աջակիցների և հովանավորների։
Նրա խոսքով՝ արդեն այսօր նախատեսված է հանդիպում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ՝ հնարավոր համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը նշեց, որ նախաձեռնությունը լիովին համահունչ է կազմակերպության առաքելությանը, որը հիմնված է ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման վրա։
«Մեր գործունեության չորս հիմնական ուղղություններից երկուսը՝ կրթությունն ու մշակույթը, անմիջականորեն առնչվում են այս համագործակցությանը»,- ասաց Յակուբյանը։
Նրա խոսքով՝ ՀԲԸՄ-ն երկար տարիներ կրթաթոշակներ է տրամադրում տարբեր ոլորտների ներկայացուցիչների, այդ թվում՝ կատարողական արվեստի երիտասարդ մասնագետների համար, իսկ նոր նախաձեռնությունը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տաղանդավոր հայ երաժիշտների առաջխաղացման համար։
Յակուբյանը նաև ընդգծեց Սփյուռքի դերակատարության փոփոխությունը՝ նշելով, որ այսօր այն այլևս միայն նվիրատու չէ, այլ ակտիվ գործընկեր։
«Հայաստանի և Սփյուռքի միջև կառուցվող կամուրջը պետք է լինի երկկողմանի։ Սփյուռքը պետք է ներդրումներ կատարի Հայաստանում, բայց միաժամանակ ինքն էլ ունի Հայաստանի կարիքը»,- նշեց նա։
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին նաև կապելլայում ընդունվելու պայմանները։ Գրեգոր Շապելի խոսքով՝ դիմորդներից չեն պահանջվում հատուկ փաստաթղթեր կամ դիպլոմներ. հիմնական չափանիշը երաժշտական գերազանցությունն է։
Ցանկացողները կարող են դիմել կապելլայի պաշտոնական կայքի միջոցով՝ ներկայացնելով իրենց կատարումների ձայնագրությունները։ Նախնական ընտրությունից հետո թեկնածուները հրավիրվում են Բելգիա՝ լսումների մասնակցելու, իսկ ընտրվելու դեպքում կապելլան նրանց համար հովանավորներ է գտնում՝ ուսման և մասնագիտական զարգացման ծախսերը հոգալու նպատակով։
Այսպիսով, Երևան կատարած այցը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել աշխարհի առաջատար երաժշտական կենտրոններից մեկի գործունեությունը, այլև ստեղծել նոր հնարավորություններ հայ երաժիշտների համար՝ միջազգային մասնագիտական հարթակներում իրենց տեղը գտնելու և Հայաստան-Բելգիա մշակութային կապերն ավելի խորացնելու ուղղությամբ։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ