Շերոն Սթոունը գրեթե անճանաչելի տեսք ունի Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում՝ ցուցադրելով իր՝ աչքի ընկնող կերպարը, գրում է Daily Mail-ը։
68-ամյա դերասանուհին ուրբաթ օրը՝ 33 տարի անց վերադարձավ նորաձևության պոդիում՝ Vetements-ի գարուն/ամառ 2027 տղամարդկանց հագուստի ցուցադրությանը։
Նա ցուցադրել է կտրուկ դիմահարդարում, որն ընդգծում էր նրա աչքերը՝ համադրված նրա սահուն, բոբ սանրվածքի հետ՝ համապատասխանեցնելով իր տպավորիչ հանդերձանքին։
Դիմահարդարման համար դերասանուհին օգտագործել էր մանուշա-վարդագույն ստվերաներկ, որը շրջանակել և ընդգծել էր նրա ծակող, բաց կապույտ աչքերը։

Նրա մաշկը խոնավ և անթերի տեսք ուներ, իսկ դիմահարդարումն ավարտված էր մուգ երանգի շրթներկով։
Մազերի և դիմահարդարման ընդհանուր տեսքը ընդգծում էր նրա կտրուկ և խիստ արտահայտությունը նորաձևության ցուցադրության ժամանակ։
Նա ցուցադրության ժամանակ քայլում էր մեծ չափսի սպիտակ բլեյզերով, որը, կարծես, հիշեցնում էր 1992 թվականի «Հիմնական բնազդ» թրիլլեր ֆիլմում նրա պաշտամունքային կերպարը։
Փարիզի նորաձևության շաբաթվա շոուին Սթոունի կերպարը կտրուկ տարբերվում էր նրա վերջին ելույթների կերպարներից։
Մի քանի շաբաթ առաջ Սթոունը պլաստիկ վիրահատության մասին ենթադրություններ էր առաջացրել իր երիտասարդացած դեմքով, չնայած նա անցյալում ասել էր, որ կոսմետիկ վիրահատության չի դիմել։
Նա 2013 թվականին Ամերիկայի NEW YOU ամսագրին ասել էր. «Չեմ կարող ասել, թե քանի բժիշկ է փորձում ինձ դեմքի լիֆթինգ վաճառել»։
68-ամյա Շերոն Սթոունը Լոս Անջելեսում կայացած միջոցառման ժամանակ իր շատ երիտասարդ տեսքով ավելի է թեժացնում պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը։

Վիրահատության մասին նա նշել է. «Այո, ես մոտեցել եմ դրան, բայց անկեղծ ասած, կարծում եմ, որ լավ ծերանալու արվեստում թերություններ ունենալը սեքսուալ է։ Դա շատ զգայական է»։
Սթոունը նաև խոսել է դեմքի այն գծերի մասին, որոնք ձեռք է բերել նրբագեղ և բնական ծերացման հետ մեկտեղ։
«Մարդիկ վախենում են փոխվելուց՝ մտածելով, որ ինչ-որ բան կորցնում են։ Նրանք չեն հասկանում, որ նաև ինչ-որ բան են ձեռք բերում»,-շարունակել է դերասանուհին։
Photos: Getty Images, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին