Բրիտանացի մոդել և դերասանուհի Կարա Դելևինը առաջին անգամ անկեղծորեն խոսել է Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի աղմկահարույց ամուսնալուծության ժամանակ դերասանուհու հետ կապված երկարատև լուրերի մասին։
«The Louis Theroux Podcast»-ում 33-ամյա Դելևինը պատմել է, որ Հերդի հետ ծանոթացել է «Լոնդոնյան դաշտեր» ֆիլմի վրա աշխատելիս։ Նա պնդել է, որ այդ ժամանակ նրանց միջև ոչինչ չի պատահել, չնայած Ջոնի Դեփը, ինչպես ինքն է ասել, «խանդից խելագարվում էր»։
«Այն ժամանակ ոչինչ չի եղել։ Բայց ավելի ուշ, նրանց ամուսնալուծությունից հետո... կարծում եմ՝ այո»,-ասաց մոդելը՝ պատասխանելով Հերդի հետ հնարավոր սիրավեպի մասին հարցին։
Դելևինը խոստովանել է, որ ինքը և Էմբերը երկար ժամանակ շատ մտերիմ են եղել։ «Երբ նա ամուսնալուծության մեջ էր, մենք իսկապես կապված էինք։ Բայց Էմբերն այդ ժամանակ նաև կապված էր այլ մարդկանց հետ», - ավելացրել է նա։
Այս դիտողություններից հետո հաղորդավարը հիշատակել է Իլոն Մասկին, որի հետ Հերդը հանդիպում էր Դեփից բաժանվելուց հետո։ Ի պատասխան՝ Դելևինը պարզապես ասել է. «Ճիշտ է»։
Հիշեցնենք, որ Ջոնի Դեփը և Էմբեր Հերդն ամուսնացել էին 2015 թվականին, սակայն ընդամենը մեկ տարի անց դերասանուհին ամուսնալուծության դիմում է ներկայացրել։ Նախկին զույգը հետագայում հայտնվել է Հոլիվուդի ամենաաղմկոտ դատական գործընթացներից մեկի կենտրոնում։ Էմբեր Հերդն այժմ ապրում է Մադրիդում՝ իր երեք երեխաների հետ և հազվադեպ է հայտնվում հանրության առջև, մինչդեռ Կարա Դելևինը որոշել է առաջին անգամ անդրադառնալ տարիներ շարունակ սիրավեպի մասին հետապնդող լուրերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին