Այս շաբաթ հայ հայտնիների Instagram-ը լի էր ուրախ լուրերով, սիրառատ հրապարակումներով և երաժշտական նորություններով։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է շաբաթվա ամենաքննարկված հրապարակումները։
«Լադանիվա»-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ
«Լադանիվա» խումբը երկրպագուներին ուրախացրել է նոր տեսահոլովակով, որը նկարահանվել է «Յասաման» երգի հիման վրա։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մեր նոր ալբոմի առաջին երգն արդեն հասանելի է ամենուր։ Մենք այնքան ուրախ ենք։ Կիսվեք ձեր տպավորություններով»,- գրել է խումբն Instagram-ի էջում՝ հրապարակելով նաև տեսահոլովակի մի հատված։
Կադրերում Ժակլինն ու Լյուին երևում են բնության գեղատեսիլ ֆոնին։ Լյուին, սև ձիու վրա նստած, կիթառ է նվագում, իսկ տեսահոլովակի առաջին կադրերն արդեն հասցրել են մեծ արձագանք ստանալ։ Մեկնաբանություններում երկրպագուները չեն թաքցրել իրենց ուրախությունը՝ նշելով, որ վաղուց էին սպասում խմբի նոր աշխատանքին։
Խորեն Լևոնյանն ու կինը նշել են ամուսնության առաջին տարեդարձը
Խորեն Լևոնյանն ու կինը՝ Էմման, նշել են ամուսնության առաջին տարեդարձը։
Էմման Instagram-ում հրապարակել է հին ու նոր լուսանկարների շարք՝ կից գրելով.
Посмотреть эту публикацию в Instagram
«Շնորհավոր ՄԵՐ տարեդարձը։ 1 տարի... Ամենագեղեցիկ, ամենաապահով ու ամենակարևոր տեղը այնտեղ է, որտեղ դու ես... և որտեղ մեր ընտանիքն է։ Սիրում եմ քեզ»։
Սոնա Ռուբենյանը սպասում է երկրորդ բալիկին
Շաբաթվա ամենաուրախ լուրերից մեկը հայտնել է երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Նա Instagram-ում անոնսել է առաջիկա տեսահոլովակը և միաժամանակ հայտնել, որ սպասում է երկրորդ երեխային։
Посмотреть эту публикацию в Instagram
Հոլովակում Սոնան նուրբ ու հուզիչ կերպարով է ներկայացել՝ ցուցադրելով կլորացած փորիկը։
«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով․ շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու։ Իսկ տեսահոլովակը՝ շուտով»,- գրել է երգչուհին։
Հայկ Հովհաննիսյանը հերքել է իր և Անահիտի բաժանման լուրերը
Դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը չեն բաժանվել։ Համացանցում տարածված խոսակցություններին վերջ է տվել հենց Հայկ Հովհաննիսյանը։
Instagram-ի «Սթորի» բաժնում հետևորդների հարցերին պատասխանելիս դերասանը պատասխանել է նաև անձնական հարցի։ Հետևորդներից մեկը գրել էր. «Շատ գեղեցիկ զույգ էիք Անահիտի հետ, կուզեի, որ նորից միասին լինեիք»։

Ի պատասխան՝ Հայկը հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը և գրել.
«Ախր մենք երբեք չենք էլ բաժանվել։ Միասին ենք ու լինելու ենք միշտ»։
Հիշեցնենք, որ զույգը հարաբերությունների մասին պատմեց նախորդ տարի։ Նրանք ծանոթացել են նկարահանման հրապարակում, իսկ նրանց սիրո պատմության ամենահիշարժան դրվագը դարձավ ամուսնության առաջարկությունը, որը Հայկը կատարեց «Սերը վերջին հարկում» ներկայացման պրեմիերայից հետո՝ բեմի վրա։
Ավելի ուշ Անահիտը Instagram-ի էջից հեռացրել էր իրենց համատեղ լուսանկարները, ինչից հետո էլ սկսեցին տարածվել բաժանման մասին լուրերը։ Սակայն դերասանի վերջին հրապարակումը վերջ դրեց բոլոր ենթադրություններին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ