Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը

14:01, 6 հուլիսի

Equinox (գիշերահավասար) երաժշտական առաջին փառատոնը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Գառնու տաճարում, թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին կհամախմբի կենդանի հնչողությամբ էթնիկ երաժշտության և էլեկտրոնային ռիթմերի շուրջ:

Փառատոնին կմասնակցի երաժիշտների մի ամբողջ աստղաբույլ. Ջիվան Գասպարյան կրտսեր (դուդուկ), Արտո Թունչբոյաջյան (հարվածային գործիքներ և վոկալ), Արտյոմ Մանուկյան (թավջութակ), Նիկոլայ Մադոյան (ջութակ), Անահիտ Վարդանյան (էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներ): Փառատոնի հատուկ հյուրն է դիջեյ Էխոնոմիստը (Echonomist) Հունաստանից:

Գառնու տաճարի խորհրդավոր մթնոլորտն ու երաժշտական ոճերի յուրօրինակ համադրությունը խոստանում են ձևավորել այս ամառվա գլխավոր երաժշտական իրադարձությունը։

Նախաձեռնության հեղինակ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ նման ձևաչափի փառատոն Հայաստանում դեռ չի անցկացվել: «Պատկերացնո՞մ եք դուդուկը, ջութակը, թավջութակն ու այլ գործիքներ հնչում են էլեկտրոնային երաժշտության հետ։ Իհարկե, նախնական պատկեր երաժիշտները ստանում են, բայց փառատոնային համերգին կենդանի հնչողությամբ բացառիկ ելույթներ են սպասվում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ»,-տեղեկացնում է նա:

Մարտիրոսյանն ընդգծում է՝ աշխարհում ֆոլկ երաժշտությունը բեմում այնքան էլ հաճախ չէ համադրվում էլեկտրոնային երաժշտության հետ. հիմնականում ստուդիական ձայնագրություններ են արվում և հրապարակվում համացանցում։ Կենդանի ելույթների համար բարձր պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ, ուստի մեկ գաղափարի շուրջ են համախմբել լավագույններին: 

Կարծում է՝ փառատոնը կարող է հետաքրքրել երաժշտության տարբեր ժանրերի սիրահարներին: «Մեր հայրենակիցներին դուր կգա Արտո Թունչբոյաջյանին ունկնդրել էլեկտրոնային ձևաչափով, հայկական դուդուկի երկրպագուներին կարող է զարմացնել դուդուկի նոր հնչողությունը: Ջիվան Գասպարյանը, Արտո Թունչբոյաջյանը, Նիկոլայ Մադոյանը միջազգային լայն ճանաչում ունեն։ Անահիտ Վարդանյանը, որը բնակվում է Գերմանիայում, ճանաչված է ամբողջ Եվրոպայում, Հայաստանում ևս ունի ակտիվ լսարան, Արտյոմը մի քանի տարի է՝ հետաքրքրված է էլեկտրոնային երաժշտությամբ, իսկ դիջեյ Էխոնոմիստը Հունաստանում լավագույն դիջեյների հնգյակում է և մեծ ոգևորությամբ է սպասում փառատոնին»,-ասում է Մարտիրոսյանը:

Equinox-ի կարևոր նպատակներից է երաժշտության միջոցով նպաստել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը, դրանց նկատմամբ հետաքրքրության մեծացմանը ոչ միայն ամռան ընթացքում, այլև մյուս ամիսներին:

«Փառատոնային համերգները նախատեսվում են տարվա մեջ չորս անգամ, չորս տարբեր եղանակների և չորս տարբեր տարածքներում։ Նախընտրում ենք այն կազմակերպել պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույցների տարածքներում։ Ընտրելու ենք նաև ոչ այնքան հայտնի հուշաձանները, ամրոցները.  քանի որ սա առաջին փառատոնն է, նպատակահարմար գտանք այն անցկացնել Գառնու տաճարում, որը հանրայնացման խնդիր չունի»,-եզրափակում է Թովմաս Մարտիրոսյանն ու անմոռանալի երեկո խոստանում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search