Մոռանալն էլ է ունակություն։ Հիշաչար չլինելը, անցյալով չապրելը արվեստ է, որին պետք է տիրապետել, ասում է ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը, որը շուտով հանդիսատեսին կներկայացնի իր նոր բեմադրությունը՝ «Մնա»-ն.
այն հենց այդպես էլ բացվում է՝ «Մոռանալու նուրբ արվեստը»: Ներկայացման հիմքում սիրային դետեկտիվ է, որը, ռեժիսորի խոսքով, համադրում է իրավիճակային կատակերգությունն ու դետեկտիվ ժանրը՝ հանդիսատեսին պահելով մշտական լարվածության և ծիծաղի մեջ։
Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գարեգին Եվանգուլյանը, իսկ վիդեոգրաֆիան, պաստառի դիզայնն ու գրաֆիկական լուծումները վստահվել են Արտեմ Ղարիբյանին։
Պատմությունը հետևյալն է՝ քաղաքի գլխավոր հոգեբանի մոտ հայտնվում է սկլերոզով հիվանդ մի տղամարդ, որը չափազանց արտասովոր կերպար է։ Բայց շուտով այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ աստիճանաբար հենց հոգեբանի մոտ են սկսում ի հայտ գալ սկլերոզի նշաններ։

«Մեղմ ասած՝ նա հայտնվում է այնպիսի իրավիճակում, որից սովորաբար ինքն է մարդկանց դուրս բերում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Գոջամանյանը՝ որը նախկինում մասամբ աշխատել է դետեկտիվ ժանրում, բայց խոստովանում է՝ ներկայացման գլխավոր մարտահրավերը եղել է երկու տարբեր ժանրերի հավասարակշռությունը պահպանելը.
«Այստեղ հետաքրքիրն այն է, որ ներկայացումը և՛ իրավիճակային կատակերգություն է, և՛ դետեկտիվ, ուստի ռեժիսորը պարտավոր է երկու կողմից էլ հետաքրքրություն ստեղծել հանդիսատեսի համար՝ միաժամանակ չկորցնելով դետեկտիվի տրամաբանությունն ու գործողությունների հաջորդականությունը, մյուս կողմից՝ ապահովելով կատակերգական իրավիճակների դինամիկան»։
Սեդրակի կարծիքով՝ հանդիսատեսին սպասվում է շատ հետաքրքիր ներկայացում, որտեղ հումորն ու դետեկտիվն անընդմեջ փոխազդեցության մեջ են գտնվում։
Ներկայացման մեջ հոգեբանին մարմնավորում է Վաչե Երիցյանը, որի հետ Գոջամանյանն արդեն համագործակցել է «Բլոկադա» ներկայացման ընթացքում։ Հիվանդի դերում հանդես է գալիս երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանը. «Ավետն այս ձևաչափում առաջին անգամ է հանդես գալիս, և նա հրաշալի կերպով համատեղում է մի կողմից ներկայացման հումորային հատվածը, մյուս կողմից կարողանում է ցուցադրել հոգեբանական ծանր վիճակում հայտնված հիվանդին»,-ասում է ռեժիսորը:
Հերոսուհիներից մեկին մարմնավորում է Տոմա Պետրոսյանը, որի հետ ռեժիսորն արդեն 5-րդ անգամ է աշխատում և ասում է՝ այս ներկայացման մեջ նա հանդիսատեսին կգրավի իր հոգեբանական, բարդ խաղով:

Ներկայացման դերասանական կազմում ընդգրկված է նաև Մագա Հարությունյանը, որի համար սա թատերական առաջին փորձն է։ Սեդրակը հիշում է՝ Մագային նկատել էր դեռ «Հումորի լիգայում» և անմիջապես մտածել, որ դերասանական հետաքրքիր տվյալներ ունի։ «Նրա ընտրության հարցում երկար չեմ մտածել։ Շատ պատասխանատու ու պարտաճանաչ է, նոր շունչ է բերում ներկայացմանը, իսկ ինձ համար հետաքրքիր է աշխատել մարդու հետ, որն ինքն էլ է հետաքրքրված թատրոնով»։
Բեմում առաջին անգամ թատերական դերակատարմամբ հանդես կգա նաև Սուրեն Փահլևանյանը, որին հանդիսատեսը հիմնականում ճանաչում է հեռուստասերիալներից։
«Նա ներկայանալու է բոլորովին անսպասելի ձևաչափով, և կարծում եմ՝ հանդիսատեսի համար հետաքրքիր բացահայտում կլինի»,- ասում է ռեժիսորը։
«Մոռանալը արվեստ է, որը մեզ տանում է դեպի ներելու կարողությունը։ Իսկ ներելն այսօր դարձել է ամենադժվար կարողություններից մեկը»,-անդրադառնալով ներկայացման գլխավոր հաղորդագրությանը՝ հավելում է Սեդրակ Գոջամանյանը:
«Մնա» (Մոռանալու նուրբ արվեստը) ներկայացման պրեմիերան կկայանա հուլիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketsystem.am կայքից:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը