Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեաներից ևս երկուսը սկսել են հոր ազգանունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը: Զահարան և Մեդոքսը դատարան են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը և, ինչպես պահանջվում է Կալիֆոռնիայի օրենքով, իրենց անվանափոխության մասին ծանուցումներ են հրապարակել տեղական թերթում։
Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ 21-ամյա Զահարան չորս շաբաթ անընդմեջ հայտարարություն է հրապարակել Los Angeles Daily Journal-ում: Եթե սեպտեմբերի 28-ին նշանակված դատական նիստում առարկություններ չներկայացվեն, դատարանը կկարողանա պաշտոնապես հաստատել անվանափոխությունը: Նա այժմ ցանկանում է հայտնի լինել որպես Զահարա Ջոլի՝ Զախարա Ջոլի-Փիթ անվան փոխարեն։
24-ամյա Մեդոքսը նույնպես հետևում է նույն գործընթացին: Փաստաթղթերում նա նշել է, որ խնդրում է անունը փոխել Մեդոքս Չիվան Ջոլի-Փիթից Մեդոքս Չիվան Ջոլիի՝ նշելով իր որոշման անձնական պատճառները։
Փաստորեն, երկուսն էլ վաղուց դադարել են օգտագործել Փիթի ազգանունը։ Զահարան Սպելման քոլեջից դիպլոմ ստանալիս ներկայացել է որպես Զահարա Մարլի Ջոլի, իսկ Մեդոքսը հրաժարվել է հոր ազգանունից Անջելինա Ջոլիի «Կուտյուր» ֆիլմի տիտրերում, որի վրա նա աշխատում էր։
Սա ընտանիքում առաջին նման միջադեպը չէ։ Անցյալ տարի նրանց դուստրը՝ Շայլոն, պաշտոնապես հրաժարվել է Փիթ ազգանունից, և, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նա վարձել է փաստաբան և վճարել բոլոր իրավաբանական ծախսերը։ Վիվիեննը նախկինում նույնպես հրաժարվել էր հոր ազգանունից՝ «Օտարները» Բրոդվեյի մյուզիքլի ծրագրում իրեն ներկայացնելով որպես Վիվիեն Ջոլի։
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ունեն վեց երեխա՝ Մեդոքսին, Փաքսին, Զահարային, Շայլոյին և երկվորյակներ Նոքսին ու Վիվիենին։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ իրենց աղմկոտ ամուսնալուծությունից հետո դերասանի հարաբերությունները իր երեխաների մեծ մասի հետ մնում են լարված։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար