Երևանում երեկ՝ հուլիսի 13-ին, պաշտոնապես մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնը: Հարյուրավոր հյուրերի մեջ կարմիր գորգով քայլեց նաև աշխարհահռչակ ֆրանսահայ դերասան և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը, ով այս տարվա «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրերից է: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 16-ին կինոսերներին կներկայացվի Աբգարյանի մասնակցությամբ «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում:

«Մենք անում ենք ֆիլմեր, որոնք մեզ կարևոր են թվում: Դը Գոլի մասին ֆիլմն ազատության մասին է, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության, հայրենիքի հանդեպ սիրո մասին է: Հայ լինելով՝ ինձ հարազատ էր Դը Գոլի պայքարը: Մենք, դժբախտաբար, գիտենք, թե ինչ է դա: Նա պայքարում էր իր երկրի համար, իսկ մենք՝ հայերս, դժբախտաբար շատ լավ գիտենք, թե դա ինչ է»,-լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը։
Նա նաև ընդգծեց կինոփառատոնի կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ այն լինի ու զարգանա: «Մենք երևակայության առումով հարուստ ենք՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում: Պետք է գրավենք կինոարվեստը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերով, այլև պետք է պատմենք, թե ինչպիսի ժողովուրդ ենք՝ հարուստ մեր պատմությունով ու պայքարով, գրականությամբ, արվեստագետներով, դերասաններով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին10:34, 27 հոկտեմբերի
Ռոբ Քարդաշյանը արձագանքել է իր վերջին հազվագյուտ լուսանկարներին, որոնք տարածվել են համացանցում. «Խելագարի տեսք ունեմ»10:01, 27 հոկտեմբերի
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին». Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի կողմից մրցանակ ստանալու մասին