Քարդաշյան ընտանիքի երկարամյա թիկնապահ Մեյսոն Հեյնսը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Նա 52 տարեկան էր։
Ողբերգության մասին հայտնի է դարձել նրա ընտանիքին աջակցելու համար ստեղծված GoFundMe էջի միջոցով։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հեյնսը մահացել է հուլիսի 4-ին՝ իր 53-ամյակից ընդամենը երկու օր առաջ։
Տարիների ընթացքում Մեյսոնն աշխատել է անձնական անվտանգության ոլորտում մի շարք միջազգային հայտնիների հետ։ Նրա առաջին հաճախորդների թվում էին Քիմ Քարդաշյանը, Քրիս Ջենները և Քանյե Ուեսթը։ Ավելի ուշ նա ապահովել է Քևին Հարթի, Նիկի Մինաժի, Չարլի Փութի և Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի անվտանգությունը։
Քարդաշյան ընտանիքը հատուկ տեղ է զբաղեցրել նրա կարիերայում։ Հեյնսը Քիմ Քարդաշյանի անվտանգության թիմի անդամ էր 2016 թվականին Փարիզում տեղի ունեցած հայտնի զինված կողոպուտի ժամանակ, բայց հետագայում որոշեց չբացահայտել այդ միջադեպի մանրամասները։
Trojan Security UK-ն, որտեղ աշխատում էր Հեյնսը, նրան անվանել է անձնական անվտանգության ոլորտի «իսկական լեգենդ» և հրապարակել է Քրիս Ջենների հետ արխիվային լուսանկար՝ նշելով, որ նա շատ շուտ է մահացել։
Նրա սիրելիները Մեյսոնին հիշում են ոչ միայն որպես մասնագետի, այլև որպես մեծահոգի մարդու: Ըստ դրամահավաքի կազմակերպիչների՝ նա խորհրդատու էր, պաշտպան և մարդ, որը գիտեր, թե ինչպես միավորել մարդկանց իր շուրջը։
Մեյսոն Հեյնսին ամուսնացած էր, ուներ դուստր և որդի: Հավաքված միջոցները կուղղվեն հուղարկավորության կազմակերպմանը և ընտանիքին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելուն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից11:20, 18 նոյեմբերի
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել. 44-ամյա դերասանուհուն նկատել են նորածինը գրկին10:30, 18 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են շրթունքների 150 դոլարանոց բալզամի գովազդի համար. ԱԲ-ով ստեղծված հոլովակն անվանել են «ապրանքի ամենաաբսուրդային թողարկումը պատմության մեջ»09:00, 18 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 17 նոյեմբերի
Դևիդ Բեքհեմը 41 միլիոն դոլար է պահանջում «հեղինակությանը հասցված հարվածի» համար. լեգենդար ֆուտբոլիստը պատերազմ է հայտարարել իր օծանելիքը վաճառող ընկերությանը22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը