«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սկանդալ Մորգան Ուելենի համերգին. հարբած երկրպագուն միզել է ամուսնական զույգի վրա, որոց հետ կար նաև երեխա

11:18, 21 հուլիսի

Հայտնի քանթրի երգիչ Մորգան Ուոլենի հերթական համերգն ավարտվել է մեծ սկանդալով: Այս անգամ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե արտիստի հետ, այլ տրիբունաներում: Բալթիմորում համերգի հանդիսատեսը մեղադրել է անհայտ մի տղամարդու իր և իր ընտանիքի վրա միզելու մեջ։

Զոհը՝ Թրոյ Գրևելդինգը, լրագրողներին ասել է, որ ինքը M&T Bank մարզադաշտ է եկել կնոջ, եղբոր և ութամյա զարմուհու հետ: Ուոլենի ելույթի ժամանակ նա և իր կինը հանկարծ զգացել են, որ մեզը կաթում է իրենց ոտքերից: Շրջվելով՝ Թրոյը տեսել է մի հարբած տղամարդու, որը չի փորձել թաքցնել իր գործողությունները։

«Նա ակնհայտորեն շատ հարբած էր և նստել էր սխալ նստատեղին: Նա բարձրաձայն գոռում էր և անընդհատ հրում էր մյուս երկրպագուներին: Անվտանգության աշխատակիցները նրան դուրս հանեցին մարզադաշտից, բայց Մերիլենդի նահանգային ոստիկանությունը սկզբում հրաժարվեց նրան ձերբակալել, քանի որ նրանք անձամբ ականատես չէին եղել միջադեպին»,-ասել է Թրոյը։

Մերիլենդի տրանսպորտային վարչության (MDTA) դետեկտիվը ավելի ուշ ձերբակալել է անկարգություն առաջացնողին: Իրավապահ մարմինների աշխատակիցները հաստատել են, որ տեղյակ են միջադեպի և սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերի մասին և ներկայումս անցկացնում են բաց քրեական հետաքննություն:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search