Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ իր ընտանի շունը՝ Աքսելը, կմնա Անգլիայի հյուսիսում, քանի որ «լեզու չի գտնում» Դաունինգ սթրիթի գլխավոր մկնորսի՝ Լարի կատվի հետ։
Մեկնաբանելով այս «կարևոր որոշումը»՝ վարչապետը հաստատել է, որ բիշոն ֆրիզեի և պուդելի խառնուրդ հանդիսացող Աքսելի համար Դաունինգ ստրիթ 10 հասցեում գտնվող նստավայրի մուտքը փակ է։

«Կարծում եմ՝ նա ստիպված կլինի մնալ հյուսիսում։ Հասկանո՞ւմ եք, նա «չար կարճլիկի» բնավորություն ունի։ Այո, նա ակնհայտորեն չի հաշտվի Լարիի հետ։ Չեմ կարծում, թե ազգն ինձ շնորհակալություն հայտնի, եթե բերեմ Աքսելին, և նա խախտի Լարիի անդորրը։ Այնպես որ, ավելի լավ է նա մնա տանը։ Ահա դրանք՝ ճակատագրական որոշումները, և այս գլխավոր քայլն արդեն կայացված է։ Այստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է», — BBC-ին տված հարցազրույցում ասել է քաղաքական գործիչը։
Վարչապետի հայտարարությանն ի պատասխան՝ «Լարի կատվի» էջում հայտնվել է լուսանկար, որտեղ նա նստավայրի ճաղավանդակի միջից սպառնալից դուրս է հանել ճանկերը ծառայողական ոստիկանական շան ուղղությամբ։ Հրապարակումն ուղեկցվել է հետևյալ մակագրությամբ․ «Շան բախտը բերեց, որ մեր միջև ճաղավանդակ կար․․․»։
Նախկին վարչապետ Քիր Սթարմերի պաշտոնավարման ընթացքում Լարին արդեն ստիպված է եղել Դաունինգ ստրիթը կիսել երկու այլ կատուների՝ ապաստարանից վերցված փիսիկի և սիբիրյան կատվի հետ։ Ավելի վաղ նա «բուռն ընդհարումներ» է ունեցել նաև Նովա շան հետ, որը պատկանում է Ռիշի Սունակի կնոջը։

Լարին եզակի քաղաքական ֆենոմեն է․ նա ընդունակ է համախմբել ողջ երկիրը՝ վեր կանգնելով կուսակցական ցանկացած տարաձայնությունից։ Փետրվարին լրացել է Դաունինգ ստրիթում նրա ծառայության 15 տարին․ այդ ընթացքում կատուն հասցրել է «պաշտոնավարել» արդեն վեց վարչապետների՝ Դևիդ Քեմերոնի, Թերեզա Մեյի, Բորիս Ջոնսոնի, Լիզ Թրասի, Ռիշի Սունակի և Քիր Սթարմերի օրոք։
Նրա պաշտոնական պարտականությունների մեջ են մտնում «անվտանգության համակարգերի ստուգումը, քնի համար անտիկվար կահույքի հարմարավետության գնահատումը», ինչպես նաև «շենքում մկների հիմնախնդրի հայեցակարգային լուծման որոնումը»։
Ինչ վերաբերում է Աքսելին, Բըրնհեմն ու նրա կինը նրան վերցրել էին Dogs Trust Shrewsbury ապաստարանից գրեթե տասը տարի առաջ։ Այս բոլոր տարիներին ընտանի կենդանուն գրեթե չեն ցուցադրել հանրությանը, և, թվում է, որ առաջիկայում Լոնդոնը նրան այդպես էլ չի տեսնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը