MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հնչյունային ռեժիսորը՝ Լայմա Վայկուլեի մասին. «Վայկուլեն Լաս Վեգասում խաղատանը 100 հազարավոր դոլարներ է ծախսել»

14:09, 6 մարտի

Հնչյունային ռեժիսոր Վյաչեսլավ Իգնատեւը շուրջ 20 տարի աշխատել է ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ աստղերի հետ: Տեւական ժամանակ նա համագործակցել է նաեւ երգչուհի Լայմա Վայկուլեի հետ:

Երկու տարի առաջ Իգնատեւը հաշմանդամի սայլակին է գամվել եւ մնացել ոչ միայն առանց բժշկական անհրաժեշտ օգնության, այլ նույնիսկ գոյության համար անհրաժեշտ միջոցների:

«Շոու-բիզնեսը մարդկանց քամում եւ դեն է նետում, ինչպես կիտրոնի կեղեւը: Ժամանակին իմ հարազատ Ստավրոպոլում կնոջս հետ հեռուստացույցով դիտում էինք «Տարվա երգը» եւ երազում, որ ես էլ այնտեղ հայտնվեմ՝ «Օստանկինո»-ում, հնչյունային ռեժիսորի վահանակի մոտ: Հանուն այդ շոու-բիզնեսյան ձեւականությունների ես զոհաբերեցի ամենասուրբ բանը՝ ընտանիքս: Թողեցի կնոջս ու երեխաներիս եւ գնացի կարիերա ստեղծելու:

Սկսեցի աշխատել Յուրի Անտոնովի կոլեկտիվի հետ: Հետո աշխատեցի Լադա Դենսի, Սոսո Պավլիաշվիլիի, Ժասմինի հետ: Երբ Ժասմինը բաժանվեց ամուսնուց, ժամանակավորապես դադարեցրեց ելույթները, եւ ես սկսեցի համագործակցել Լայմա Վայկուլեի հետ:

Նա ինձ մեկ համերգի համար 400 դոլար էր վճարում. շատ ավելի քիչ, քան Կիրկորովը կամ առաջին էշելոնի այլ արտիստներ: Վայկուլեի հետ աշխատելը ծայրահեղ բարդ էր: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է ուզում: Օրինակ՝ կարող էր խոսափողը մի կողմ նետել եւ ցուցադրաբար հեռանալ բեմից, քանի որ, նրա կարծիքով, ես շատ երկար եմ նախնական պատրաստություններն անում»:

2012 թվականի մարտին Իգնատեւը Վայկուլեի հետ ուղեւորվում է ԱՄՆ՝ համերգային շրջագայության: Երկարատեւ հոգնեցնող ճամփորդությունից հետո Ինդիանա նահանգի փոքրիկ Լաֆայեթ քաղաքում նա ուղեղի կաթված է ստանում:

«Առանց այդ էլ մշտապես արյան բարձր շնչում ունեի: Իսկ այդ պահին այն հասել էր ծայրահեղ աստիճանի՝ 260-185-ի: Հյուրանոցում որոշեցի լոգանք ընդունել, սակայն չկարողացա սեփական ոտքով դուրս գալ: Երեք ժամ բղավում էի՝ «Help!»: Հետո ինչ-որ կերպ հասա հեռախոսին եւ զանգահարեցի ընդունարան: Ամերիկյան բժիշկները գործեցին արագ եւ հստակ՝ առանց հարցնելու անգամ, արդյո՞ք կարողանալու եմ վճարել:

Իսկ Վայկուլեն բարեհաջող կերպով ավարտեց շրջագայությունները եւ կոլեկտիվի մյուս անդամների հետ վերադարձավ տուն: Միակ բանը, որ ինձ համար արեց, կրտսեր որդուս համար Ամերիկայի չվերթի տոմս գնեց: Խոսելու ուսնակությունն ԱՄՆ-ում փոքր-ինչ վերականգնվեց, բայց ինձ այդպես էլ չկարողացան ոտքի հանել:

Արդյունքում ինձ հաշմանդամության առաջին կարգ տվեցին եւ թոշակ՝ 12.000 ռուբլի: Որպեսզի կարողանամ նորից քայլել, առաջարկեցին վերականգնողական հատուկ կենտրոնում բուժվել: Դրա համար 90-120 հազար ռուբլի էր անհրաժեշտ: Ես օգնության համար դիմեցի Վայկուլեին: Նրա տնօրեն Լյոշա Յակովլեւը մի քանի ամիս շարունակ ասում էր. «Լայման մտածում է»: Բայց օգնություն այդպես էլ չստացա: Երբ հարկավոր էր լինում ինչ-որ բան անել, մեզ միշտ ասում էին. «Չէ՞ որ սա մեր ընդհանուր գործն է: Մենք մի ընտանիք ենք»:

Ժամանակին Լայման ուռուցքային հիվանդություն է ունեցել եւ, կարծես, պետք է հասկանար, թե ինչ է նշանակում ժամանակին ցուցաբերված բժշկական օգնություն: Գումարը, որը ես նրանից խնդրել էի, նրա չափանիշներով ծիծաղելի էր: Այդքան նա ծախսում էր իր շների համար կես ամսվա սնունդ գնելու համար: Խաղատներում Լայման շատ ավելի գումար էր թողնում: Երբ մենք Լաս Վեգասում էինք, մի անգամ նա մի քանի հարյուր հազար դոլար տանուլ տվեց:

Իհարկե, ես իրավունք չունեմ Լայմային որեւէ պահանջ ներկայացնել: Բայց չէ՞ որ կան արտիստներ, ովքեր այլ կերպ են վերաբերվում իրենց գործընկերներին: Օրինակ՝ լսել եմ, որ Ալեգրովան մինչեւ վերջ վճարել է իր դաշնակահարին, նրան Գերմանիայի լավագույն բժիշկների մոտ տարել: Իսկ ինձ հետ աշխատած արտիստներից օգնության մասին խնդրանքիս արձագանքեցին միայն երկուսը. 20.000 ռուբլի տվեց Дидюля-ն, երկու անգամ էլ հազարական դոլար՝ Ժասմինը»: 

Աղբյուրը՝ Skandali


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել