Պատմության մի ամբողջ դարաշրջան շուտով էկրան կվերադառնա՝ ընտանիքների ճակատագրերի, սիրո, բարդ հարաբերությունների ու մարդկային դրամաների միջոցով։ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է 16 մասից բաղկացած մեծամասշտաբ պատմական ընտանեկան դրամա, որի հիմնական գործողությունները տեղի են ունենում 1919 թվականի Երևանում և Գյումրիում։
Սակայն սա պատմության դասագրքային վերապատում չէ։ Սերիալը ժամանակաշրջանը ներկայացնում է գեղարվեստական ու կինեմատոգրաֆիկ լեզվով՝ իրական պատմական միջավայրի հիմքում կառուցելով հորինված, բազմաշերտ ու մարդկային պատմություն։ Հեղինակները պահպանել են դարաշրջանի իրական հիմքը, բայց որոշ պատմական դրվագներ և իրադարձություններ վերաիմաստավորվել ու փոփոխվել են՝ ամբողջական գեղարվեստական պատմություն ստեղծելու համար։
Посмотреть эту публикацию в Instagram
Նախագծի հավակնոտությունը երևում է ոչ միայն պատմությունից, այլև նկարահանման ծավալներից։ Սերիալի համար նախատեսված է ավելի քան 200 լոկացիա, իսկ ամբողջ նկարահանման գործընթացը կանցնի 55 նկարահանման օրվա ընթացքում։ Ստեղծագործական ու արտադրական թիմը փորձում է հնարավորինս մանրամասն վերականգնել դարասկզբի Երևանի և Գյումրիի մթնոլորտը՝ ժամանակի շունչը փոխանցելով դեկորների, զգեստների, ընտրված լոկացիաների և տեսողական լուծումների միջոցով։
Նախագծի գլխավոր պրոդյուսերն ու կոնցեպտի հեղինակը Լիանա Սմբատյանն է։ Ռեժիսորական աշխատանքը վստահված է Արման Գևորգյանին, սցենարի հեղինակը Արման Գիզյան-Մարտիրոսյանն է, երկխոսությունների հեղինակը՝ Լևոն Գալստյանը, իսկ սցենարական գծով պատմական խորհրդատուն՝ Վահրամ Թոքմաջյանը։
Սերիալում գլխավոր դերերով հանդես են գալիս Միլենա Ղազարյանը, Թելման Խաչատրյանը, Հրանտ Հովսեփյանը, Վարուժան Մարգարյանը, Յուլյա Ֆինկը, Մինաս Ասրյանը, Աննա Մանուչարյանը, Հարություն Հովհաննիսյանը, Ֆրիդա Յորքը և այլ դերասաններ։
Այսպիսով, էկրանին վերակենդանանում է մի ժամանակաշրջան, որտեղ մեծ պատմությունը հանդիպում է անհատական ճակատագրերին, իսկ 1919 թվականի Երևանն ու Գյումրին դառնում են ընտանեկան գաղտնիքների, հարաբերությունների ու դրամատիկ շրջադարձերի բեմը։
NEWS.am STYLE-ն օրերսէ եղել նախագծի նկարահանման հրապարակում։ Դերասանների ու ստեղծագործական կազմի տպավորություններն ու խոստովանությունները՝ մեր պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:31, 31 օգոստոսի
Աշխարհի ամենաթանկ թաղամասը. 550 միլիոն դոլարանոց բնակարաններ, «Ֆորմուլա-1»-ի աստղեր և միլիարդատերեր19:25, 31 օգոստոսի
Chanel-ն իր ողջ փառքով. նոր վզնոց 20.66 կարատանոց շրիլանկական շափյուղայով17:04, 31 օգոստոսի
Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար15:20, 31 օգոստոսի
Met Gala–ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. թանգարանը կարող է հետաձգել գալան՝ Ջոն Գալիանոյին նվիրված հարգանքի տուրքի պատճառով14:40, 31 օգոստոսի
«Մի՛ եղիր վախկոտ, Թոմ». Ռենդի Քուեյդը քննադատել է Էն Հեթուեյին «Որոտի օրեր» ֆիլմի շարունակության մեջ նրա դերի համար14:14, 31 օգոստոսի
«Բոլորը կարծում էին՝ մենք երեքով ենք քնում». Բլոգերը ամուսնու նախկին կնոջը տեղափոխել է իր տուն և բացատրել իր «խենթ» քայլը13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում12:21, 31 օգոստոսի
«Համբույր և քաղաքական շանտաժ». Իլինոյսի ամուսնացած կին պաշտոնյան հրապարակել է քաղաքապետի հետ սկանդալային տեսարանի տեսանյութը11:32, 31 օգոստոսի
Մադոննան ուզում է կրկնել իր կարիերայի ամենամեծ սեքս-սկանդալը. նրա երեխաները աղաչում են նրան չանել դա11:16, 31 օգոստոսի
«Բարով գնաք». Մոնտեցիտոյի բնակիչները չեն թաքցնում իրենց ուրախությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հեռանալու կապակցությամբ