«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Օտարականի էֆեկտը» գործողության մեջ. երկրպագուները համաշխարհային աճուրդային պայքար են սկսել սիրելի կերպարների իրերի համար  

14:14, 11 օգոստոսի

«Օտարականը» պաշտամունքային սերիալի երկրպագուները համաշխարհային աճուրդային աժիոտաժ են առաջացրել: «Outlander: The Auction»  հսկայական աճուրդը, որը կազմակերպվել էր Bonhams-ի կողմից շոուի ութերորդ և վերջին եթերաշրջանի ավարտից հետո՝ մայիսին, բերել են ապշեցուցիչ 729,395 ֆունտ ստեռլինգ:

Աճուրդի է հանվել ընդհանուր առմամբ 385 լոտ, որոնք ընդգրկում են 12 տարվա նկարահանումները, ութ եթերաշրջանները և ռեկվիզիտ վարպետների ու զգեստների դիզայներների մանրակրկիտ աշխատանքը: Աշխարհի տարբեր ծայրերից նվիրված երկրպագուները մրցել են այս պաշտամունքային հուշանվերների սեփականության իրավունքի համար, ինչը գները մի քանի անգամ բարձրացրել է նախնական գնահատականներից:

Ամենաշատ վաճառված լոտերն էին.

Քլերի ամուսնական մատանիները՝ երեք մատանիներից բաղկացած հավաքածու, վաճառվել է ռեկորդային 28,160 ֆունտ ստեռլինգով:

Քլերի կարմիր պարահանդեսի զգեստը (2-րդ եթերաշրջան)՝ զգեստի նախատիպի էսքիզը, վաճառվել է 12,160 ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 3,000–5,000 ֆունտ ստեռլինգի դիմաց):

Քլերի հարսանեկան զգեստը (մարմնավորել է Քեյտրիոնա Բալֆը)՝ հարսանեկան զգեստը վաճառվել է 11,520 ֆունտ ստեռլինգով (գնահատվածից երեք անգամ ավելի):

Քլերի շոտլանդական կորսետե զգեստը (1-ին եթերաշրջան)՝ վաճառվել է 10,880 ֆունտ ստեռլինգով:

Ջեյմի Ֆրեյզերի (մարմնավորել է Սեմ Հյուենը) կիլտը, որը կրել է Քալոդենի ճակատամարտի դրամատիկ տեսարանների ժամանակ, վաճառվել է 8,960 ֆունտ ստեռլինգով (գնահատվածից ավելի քան չորս անգամ ավելի):

Այլ նշանակալի աճուրդների թվում էին «սաթե մեջ ճպուռ» խորհրդանշական թալիսմանը (7,040 ֆունտ ստեռլինգ), Քլերի բնօրինակ սպիտակ զգեստը (7,040 ֆունտ ստեռլինգ), առասպելական Քրեյգ նա Դան քարե շրջանակի մոդելը (2,560 ֆունտ ստեռլինգ) և Ջեյմիի նախնիների տան՝ Լալիբրոչ ամրոցի նկարը (5,376 ֆունտ ստեռլինգ):

Ամերիկացի հեղինակ Դիանա Գաբալդոնի բեսթսելլեր գրքերի հիման վրա ստեղծված պատմական ֆանտաստիկ դրաման ցուցադրվել է 2015 թվականին և ձեռք է բերել համաշխարհային հետևորդներ: Սերիալը ոչ միայն փառաբանել թ շոտլանդական լանդշաֆտը՝ առաջացնելով զբոսաշրջիկների հսկայական հոսք («Օտարականի էֆեկտ»), այլև սահմանեց դարաշրջանի տեսողականորեն արտացոլման ամենաբարձր չափանիշը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search