Սուպերմոդել և Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոն պատրաստվում է իր հարսանիքին։ 45-ամյա աստղն ընդունել է սիրելիի՝ ավստրալիացի զարդերի դիզայներ և նախկին մոդել Բաք Փալմերի ամուսնության առաջարկը։

Զույգը միասին է մոտ երկու տարի. նրանց սիրավեպը սկսվել է 2024 թվականի վերջին։ Առաջարկը տեղի է ունեցել Ինդոնեզիայի լողափերից մեկում՝ աներևակայելի ռոմանտիկ միջավայրում։

Բաք Փալմերը ծնկի է իջել Ալեսանդրայի առջև, որը գայթակղիչ բիկինի էր հագել։ Հալածված «Այո»-ից հետո զույգը կրքոտ գрկախառնվել է, ապա լուսանկարվել կարմիր վարդի թերթիկներից պատրաստված ռոմանտիկ սրտի մեջ։

Ուրախալի լուրով սուպերմոդելը կիսվել է զույգի համատեղ Instagram-յան էջում՝ հրապարակելով մի շարք հուզիչ լուսանկարներ և հետևյալ մակագրությամբ. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և յուրաքանչյուր այլ կյանքում։ Հավերժությանը ընդառաջ, իմ սեր»:


Լուսանկարներում երջանիկ հարսնացուն հպարտությամբ ցուցադրում է իր շքեղ ադամանդե մատանին։ Նշանադրության մասին լուրերը շրջանառվում էին դեռևս գարնանից, երբ զույգը Ինդոնեզիա կատարած ուղևորության ժամանակ ցուցադրել էր ոսկե մատանիները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել