«Ուենսդեյ» սերիալի 23-ամյա աստղ Ջեննա Օրտեգան դարձել է Հոլիվուդում մտահոգությունների վերջին աղբյուրը: Նրա հայտնվելը Esquire ամսագրին տված նոր հարցազրույցում, որը նվիրված էր նրա արագ հռչակի և Թիմ Բարթոնի հետ աշխատանքի քննարկմանը, սոցիալական ցանցերում մտահոգիչ քննարկումների ալիք առաջացրեց: Նրա գեղարվեստական նվաճումների վրա կենտրոնանալու փոխարեն, ինտերնետային օգտատերերը կենտրոնացան դերասանուհու չափազանց նիհար տեսքի վրա՝ համեմատելով նրան Արիանա Գրանդեի հետ, որը նույնպես պարբերաբար քննադատվում է քաշի կորստի համար։
«Որտե՞ղ են այս աղջկա ծնողները». Երկրպագուների ցնցող արձագանքները
Ջեննայի հարցազրույցի կադրերն անմիջապես տարածվեցին սոցիալական ցանցերում: X-ի (նախկինում Twitter) օգտատերերը բացահայտ մտահոգություն հայտնեցին երիտասարդ աստղի առողջության համար.
«Հաջորդ Արիանա Գրանդեն... Ես անկեղծորեն անհանգստացած եմ այն բանի համար, թե ինչ է կատարվում այս աղջկա հետ: Որտե՞ղ են նրա ծնողները: Հուսով եմ՝ նա հոգ է տանում իր մասին»: «Այո, ես նույնպես ցնցված եմ»: «Իրավիճակը սկսում է վախենալու աստիճանի հասնել»:
Նման մեկնաբանությունները արտացոլում են հասարակության մեջ աճող լարվածությունը Հոլիվուդի «կմախքային» գեղագիտության վերադարձի և քաշի կորստի դեղամիջոցների (օրինակ՝ GLP-1) ժողովրդականության ֆոնին: Չնայած Ջեննան ինքը երբեք չի խոսել նման միջոցներ օգտագործելու կամ քաշի հետ կապված խնդիրներ ունենալու մասին, հանրությունը կրկին սկսել է խոսել վտանգավոր գեղեցկության չափանիշների վերադարձի մասին, որոնցից արդյունաբերությունը, կարծես, սկսել էր շեղվել։
Մանկության տրավմաները նկարահանման հրապարակում և հաջողության գինը
Հարցազրույցում Օրտեգայի կարիերայի սկզբի հիշողությունները հատուկ ուշադրություն են գրավել: Դերասանուհին պատմեցլ է, թե ինչպես էր մանկության տարիներին սարսափում ֆիլմերի նկարահանման հրապարակներում մեծահասակների համար բեռ լինելուց, ինչը նրան ստիպեց լիովին անտեսել իր մարմնի հիմնական կարիքները.
«Ես նույնիսկ մի կում ջուր չէի խնդրում», - խոստովանել է Ջեննան: «Ես կարող էի ամբողջ օրը անցկացնել առանց ուտելու, խմելու կամ որևէ այլ բանի, քանի որ այնքան վախենում էի, որ ինչ-որ մեկին կարող էի անհանգստացնել»:
Հետ նայելով՝ դերասանուհին խոստովանել է, որ դա սխալ էր, և որ նա «բացարձակապես չէր հոգ տանում իր մասին»: Նրա կազմվածքի վերաբերյալ ընթացիկ բանավեճերի ֆոնին այս խոսքերը հատկապես մտահոգիչ արձագանք գտան երկրպագուների մոտ՝ նոր քննարկումներ առաջացնելով այն ծանր բեռի մասին, որը կրում են դերասան երեխաները՝ մեծանալով տեսախցիկների և սոցիալական ցանցերի անողոք հայացքի ներքո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել