«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«90-ականները մեկ օրով վերադառնում են Հայաստան». Ալեքսանդր Մհերյանը՝ Retro Stars Fest-ի գաղափարի, աստղերի և սպասվող անակնկալների մասին

17:03, 18 օգոստոսի

90-ականների երաժշտությունը վերջին տարիներին նորից վերադառնում է մարդկանց առօրյա․ այդ տարիների հիթերը կրկին հնչում են երեկույթներում ու համացանցում, իսկ ռետրո մշակույթն ու էսթետիկան հետաքրքրում են ոչ միայն այն սերնդին, որն ապրել է այդ տարիներին, այլև նրանց, ովքեր ծնվել են արդեն 2000-ականներին։
Այս տրամադրությանն է միանում Retro Stars Fest-ը՝ Հայաստանում նոր ձևաչափով և մասշտաբով կազմակերպվող փառատոնը, որը մեկ բեմում կհավաքի համաշխարհային ճանաչում ունեցող չորս արտիստների՝ Haddaway-ին, Mr. President-ին, Dr. Alban-ին և Boney M.-ին։

Փառատոնը խոստանում է լինել ոչ միայն համերգ, այլև ամբողջական 90-ականների միջավայր՝ ֆոտոզոնաներով, խաղերով, խաղարկություններով, սննդի և ըմպելիքների գոտիներով, թեմատիկ ձևավորմամբ և այնպիսի մթնոլորտով, որը հանդիսատեսին պետք է մի քանի ժամով տեղափոխի մեկ այլ ժամանակաշրջան։

Retro Stars Fest-ի գաղափարի, միջազգային արտիստներին մեկ օրվա շուրջ համախմբելու դժվարությունների, փառատոնի առանձնահատկությունների և ապագայի ծրագրերի մասին զրուցել ենք Unity Production-ի համահիմնադիր, տնօրեն և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանի հետ։

5135f437-1519-4664-b960-4634422f20b4.jpeg (105 KB)

Ինչպե՞ս ծնվեց Retro Stars Fest-ի գաղափարը։

Հայաստանում նման ձևաչափով և նման մասշտաբով փառատոն, մեր պատկերացմամբ, դեռ չէր եղել։ Այդ պատճառով էլ որոշեցինք ստեղծել մի բան, որը պարզապես հերթական երաժշտական միջոցառումը չէր։

Գաղափարը պարզ է, բայց միաժամանակ բավական մեծ․ մարդկանց հնարավորություն տալ մեկ օրով վերադառնալ 90-ականներ։

Այդ տարիների շատ երգեր այսօր էլ մարդիկ լսում են, պարում են դրանց ներքո, հիշում են իրենց երիտասարդությունը, ընկերներին, առաջին սիրո պատմությունները, երեկույթները։ Բայց կա մի կարևոր հանգամանք․ այդ սերնդի մեծ մասը երբևէ կենդանի չի տեսել այն արտիստներին, որոնց երգերը տարիներ շարունակ լսել է։

Մենք ուզում ենք այդ հնարավորությունը տալ՝ այս արտիստներին միավորելով մեկ բեմում և հնարավորություն ստեղծելով հանդիսատեսի համար առաջին անգամ Հայաստանում տեսնել նրանց։

Այսինքն՝ Retro Stars Fest-ը միայն երաժշտական փառատոն չէ՞։

Այո՛, և սա մեզ համար ամենակարևոր տարբերություններից մեկն է։

Մենք ուզում ենք, որ մարդը ոչ թե պարզապես գա, երկու-երեք ժամ համերգի մասնակցի ու գնա, այլ հենց տարածք մտնելու պահից զգա, որ տեղափոխվել է մեկ այլ ժամանակաշրջան։

Եվ սա միայն այն մարդկանց համար չէ, ովքեր ապրել են այդ տարիներին։ Մենք ուզում ենք, որ նույնիսկ 2000-ականներին ծնված մարդիկ կարողանան զգալ՝ ինչպիսի մթնոլորտ, երաժշտություն ու էներգիա կար այդ ժամանակ։

Միջազգային արտիստներին մեկ օրում և մեկ բեմում համախմբելը, երևի, հեշտ չի եղել։

Իրոք շատ դժվար է։

Այս արտիստները այսօր էլ պահանջված են, նրանց գրաֆիկները բավականին զբաղված են, համերգները շատ են։ Հատկապես հիմա, երբ 90-ականների երաժշտությունը նորից շատ թրենդային է դարձել, այդ արտիստների նկատմամբ հետաքրքրությունն էլ մեծացել է։

Մենք բավական երկար ժամանակ աշխատել ենք, որպեսզի կարողանանք բոլորին համախմբել հենց այս գաղափարի և այս օրվա շուրջ։

Ինչո՞վ էիք առաջնորդվում արտիստներին ընտրելիս։

Haddaway-ը, Mr. President-ը և Dr. Alban-ը այն արտիստներից են, որոնց երաժշտությունը շատերի համար անմիջականորեն կապված է 90-ականների հետ։ Իսկ Boney M.-ը ավելի վաղ շրջանի դիսկո ժառանգության լեգենդներից է։

Ո՞րն է եղել կազմակերպչական ամենաբարդ հատվածը։

Այս ֆորմատը սովորական երաժշտական փառատոնից շատ է տարբերվում։ Մենք պետք է մտածեինք ոչ միայն բեմի և համերգային ծրագրի, այլև ամբողջ միջավայրի մասին։

Նույնիսկ գովազդային արշավը մեզ համար որոշակի առումով մարտահրավեր էր, որովհետև պետք է մարդկանց բացատրեինք, որ սա պարզապես չորս արտիստի համերգ չէ։

Իսկ որտե՞ղ է անցկացվելու փառատոնը։

Փառատոնի համար ստեղծվում է նոր ֆեստիվալային տարածք՝ Adana Complex-ի հարևանությամբ՝ Aura by Adana Complex-ում։ Այն Երևանից մոտ 10 կմ հեռավորության վրա է։

Տարածքը խոտածածկ է, ընդարձակ և նախատեսված է հենց այսպիսի միջոցառման համար։ Մարդիկ կկարողանան շրջել տարածքում, մասնակցել տարբեր ակտիվությունների, լուսանկարվել, խաղալ, սնվել, պարզապես ժամանակ անցկացնել և վայելել օրը։

Ի՞նչ եք ակնկալում առաջին Retro Stars Fest-ից։

Իհարկե, ակնկալում ենք, որ այն շատ լավ կանցնի։ Բայց ամենակարևորը՝ ուզում ենք, որ հանդիսատեսը հեռանա լավ հիշողություններով։
Մեզ համար սա նաև նոր բրենդի՝ Retro Stars-ի սկիզբն է։

Այս առաջին փառատոնը կոչվում է Retro Stars Fest — Disco Legends։ «Առաջին» բառը այստեղ պատահական չէ․ մենք իսկապես ցանկանում ենք, որ սա շարունակական նախագիծ դառնա։

Բացի միջազգային արտիստներից, փառատոնին հանդես են գալու նաև 90-ականների հայտնի հայ արտիստներ և դիջեյներ՝ այդպիսով ամբողջ օրվա երաժշտական ծրագիրը լրացնելով հայկական ռետրո հիթերով և 90-ականների տրամադրությամբ։

Այսինքն՝ արդեն մտածո՞ւմ եք հաջորդ տարիների մասին։

Իհարկե։

Հաջորդ տարիների համար բավական հետաքրքիր գաղափարներ ունենք։ Այս պահին կոնկրետ անուններ չեմ ուզում հրապարակել, բայց կարող եմ ասել, որ մեծ անակնկալներ են սպասվում։

Retro Stars բրենդի ներքո հետագայում կարող են հանդես գալ տարբեր երաժշտական ուղղությունների լեգենդներ, տարբեր երկրների և մայրցամաքների արտիստներ, տարբեր լեզուներով ստեղծագործող աստղեր։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման փառատոնը Հայաստանի համերգային շուկայի վրա։

Կարծում եմ՝ բավական մեծ։

Այս արտիստները Հայաստանում նախկինում չեն եղել, իսկ Boney M.-ը այս կազմով Հայաստանում չի ելույթ ունեցել։ Հետևաբար, արդեն իսկ սա մեծ հետաքրքրության պատճառ է։

Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել միջազգային մասշտաբի և միջազգային արտիստներով փառատոն, որը միաժամանակ կունենա իր տեղական, յուրահատուկ մթնոլորտը։

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հենց հիմա 90-ականների երաժշտությունը կրկին այդքան պահանջված։

Կարծում եմ՝ այդ երաժշտության մեջ կա մի բան, որը ժամանակի հետ չի կորցնում իր արժեքը։

Մի կողմից՝ դա նոստալգիա է այն մարդկանց համար, ովքեր ապրել են այդ տարիներին, մյուս կողմից՝ հետաքրքիր բացահայտում է նրանց համար, ովքեր այդ ժամանակաշրջանը չեն ապրել։

Հենց այդ երկու սերունդներին էլ ուզում ենք միավորել մեկ տարածքում։

Եվ վերջում՝ ի՞նչ կասեք նրանց, ովքեր դեռ տոմս չեն ձեռք բերել։

Եթե սիրում եք 90-ականների երաժշտությունը, ես խորհուրդ կտամ անպայման ներկա լինել։

Մենք ուզում ենք, որ այդ օրը ոչ միայն արտիստներն ու տարածքն ունենան 90-ականների շունչը, այլ մարդիկ իրենք իրենց կերպարով դառնան այդ պատմության մի մասը։ Նույնիսկ նախատեսում ենք ուշադրություն դարձնել հանդիսատեսի կերպարներին և 90-ականների ոճին։

Եվ, անկեղծ ասած, չգիտենք՝ երբ կրկին հնարավորություն կլինի հենց այս կազմով, հենց այս ձևաչափով տեսնել Հայաստանում նման արտիստների։

Եթե 90-ականների երաժշտությունը ձեզ համար պարզապես երաժշտություն չէ, այլ հիշողություն, զգացողություն ու մի ամբողջ ժամանակաշրջան, կարծում եմ՝ Retro Stars Fest-ը հենց այն վայրն է, որտեղ կարելի է այդ ամենը մեկ օրով նորից ապրել։

Retro Stars Fest-ը պարզապես 90-ականների համերգ չէ։ Այն 90-ականները մեկ օրով Հայաստան վերադարձնելու փորձ է։

Նորություններին և փառատոնի հետ կապված վերջին թարմացումներին հետևելու համար կարող եք հետևել Retro Stars Fest-ի Instagram-ի պաշտոնական էջին՝ @retrostarsfest։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search