Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանել որոշված էր վաղուց, երբ դեռ սկսվեցին «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանումները․ այս մասին պատմել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս ֆիլմերը պետք է լինեն շարունակական։
«Ամենակարևոր քայլը Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ տիկին Սեդայի, համաձայնությունը եւ օրհնությունը ստանալն էր։ Բայց այդ ժամանակ եղան մարդիկ, որ ասացին՝ անհնար է, քանզի նա երկար տարիներ չի տվել իր համաձայնությունը, մեզ էլ չի տա, բայց նա ուներ իր հստակ պատճառները։ Ես էլ գիտակցում էի, որ եթե կա նպատակ, ապա պետք է գնալ, փորձել, կստացվի՝ լավ, եթե չի ստացվի, ապա դու կիմանաս, որ արել ես ամեն բան դրա համար։ Առաջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն ստեղծվեց ջերմ մթնոլորտ, նա կարճ ժամանակ անց տվեց իր համաձայնությունը, ինչպես նաեւ Մարքար Մելքոնյանը՝ Մոնթեի եղբայրը։ Դա մեծ երջանկություն և պատասխանատվություն է»,-նշում է Նոնո Սարգսյանը։
Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, գլխավոր օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Խորեն Լևոնյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։
«Որեւէ անհատ միայնակ ոչինչ չի կարող անել, եթե չկա պրոֆեսիոնալ թիմ, իսկ մեր թիմը նման է գեղեցիկ հավաքված ծաղկի։ Նման ֆիլմերի ճանապարհը նման է մեծ պատերազմի, իսկ երբ ունես լավ թիմ, ապա դու չես վախենում այդ ճանապարհը անցնել։ Տարբեր իրավիճակներ են եղել նկարահանման ժամանակ, եղան մարդիկ, որ մեզ հետ չեն շարունակել, ամենակարևորը նաև մարդկային որակներն են »,-նշում է Նոնո Սարգսյանը։
Դերասանների ընտրության, նկարահանումների ընթացքի և բարդությունների մասին ավելի մանրամասն՝ տեսանյությում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է15:36, 29 սեպտեմբերի
Բրեդ Փիթի երրորդ երեխան հրաժարվել է իր ազգանունից15:18, 29 սեպտեմբերի
Վլադիմիր Կլիչկոն տագնապ է հնչեցրել Հեյդեն Պանետիերից իր դստեր ժառանգության վերաբերյալ. «Անծանոթները կարող են ամեն ինչ վերցնել»14:37, 29 սեպտեմբերի
Էմիլի Ռատակովսկին խելքահան է արել երկրպագուներին իր էքսրեմալ կտրվածքներով. նրա զգեստը բացահայտում էր գրեթե ամեն ինչ