«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Վարդերով տունը». Ելենա Արշակյանի ու Անահիտ Մխիթարյանի նոր նախագիծը հայտնի իրական պատմության հիման վրա է

21:05, 21 օգոստոսի

Սեպտեմբերի 7-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կհայտնվի Ելենա Արշակյանի ու Անահիտ Մխիթարյանի նոր նախագիծը՝ «Վարդերով տունը»։ Նոր հեռուստասերիալը հեռուստադիտողին կներկայացնի հետաքրքիր ու ինտրիգային պատմություն, որը, հեղինակների խոստմամբ, կպահի լարվածության մեջ և կստիպի հետևել իրադարձությունների հետագա զարգացումներին։


att.4A0sWq81MCYyB9IkMWVLZKXWJImxy6lj188zahFlUHI.jpeg (204 KB)

Նախագծի սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, պրոդյուսերը՝ Ելենա Արշակյանը, իսկ ռեժիսորը՝ Գոհար Արշակյանը։ Ելենա Արշակյանի խոսքով՝ այս անգամ ևս ստեղծագործական թիմին հաջողվել է ստանալ գեղեցիկ ու հետաքրքիր պատմություն, որի հիմքում իրական դեպքեր են։

«Այս անգամ էլ շատ սիրուն պատմություն ենք ստացել։ Մեր նկարահանումները կազմակերպել ենք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,-նշում է նա։

att.6oOtebgdWRJxCgix99XklfDJclZyRRVv0axXHhxEKto.jpeg (107 KB)
att.6P2V1oiUJA8RdblH-21taIooLU5qIclklTear-ZRqms.jpeg (76 KB)

Հատկանշական է, որ նկարահանումների մի մասն իրականացվել է հենց այն երկրում, որտեղ տեղի է ունեցել սերիալի հիմքում ընկած իրական պատմությունը՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Սակայն իրական դեպքերը էկրանին ներկայացնելիս ստեղծագործական թիմը դրանց հաղորդել է նաև գեղարվեստական երանգներ։

«Այն պատմությունը, որը ներկայացնում ենք հեռուստադիտողին, իրական հիմքեր ունի։ Հուսով ենք՝ հեռուստադիտողը կհասկանա, թե որ պատմության մասին է խոսքը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում հավելեց Արշակյանը։

att.9NgQFmb9ws-8W_kScKpSIugqmBApPHWMXb3VIKT-O_g.jpeg (224 KB)

Սերիալն աչքի է ընկնում նաև իր բավական մեծ ու բազմազան դերասանական կազմով։ Նախագծում ընդգրկված են Նոնա Սաֆարյանը, Արսեն Լևոնյանը, Հմայակ Հակոբյանը, Ռուզաննա Վիթը, Դիանա Մխիթարյանը, Ադրինե Աճեմյանը, Էրիկ Կրբաշյանը և այլ դերասաններ։

att.9XFjGj1ffRZU5GjhEPO4E4xvTqNkdjuEoXCeegOV--8.jpeg (128 KB)
att.hwO3mvGNnpKSL9IaJgw7kLM3WVjwwT3gwQODwkQ7HMY.jpeg (91 KB)

Պրոդյուսերի խոսքով՝ «Վարդերով տունը» հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ միասին հանդես են գալիս ինչպես տարիների փորձ ունեցող ու միմյանց հետ բազմիցս աշխատած արտիստներ, այնպես էլ դերասաններ, որոնք առաջին անգամ են խաղում միմյանց կողքին։ Բացի այդ, հեռուստադիտողը էկրանին կտեսնի նաև մարդկանց, ովքեր առաջին անգամ են նկարահանվում։

Իսկ, թե ինչպես են անցնում նոր նախագծի նկարահանումները՝ հետևեք ֆոտոշարքով։

att.I2ATIdSqZIcUqFDxk3xRc1CvsxuF40quoGkQFHb1pxk.jpeg (117 KB)
att.jXKl_ybgaSAd0KXa6ZwxqD0ipRiVJieTKBj1JdMUAVg.jpeg (308 KB)
att.oDf97hlMXawojhK_OsEq8nuiJFEw1Anc45HiJR41EpI.jpeg (218 KB)
att.WwalC0I1tur6wSVpEZG-cgGOULKvq8IHgCAQ0feew8U.jpeg (184 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search